Կառավարման սոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառավարման սոցիոլոգիա- 1. Սոցիոլոգիայի բաժին, ուսումնասիրում է սոցիալական կառավարման մեխանիզմները, կառավարչական գործընթացները մեծ և փոքր սոցիալական համակարգերում՝ հաշվի առնելով այդ համակարգերի սոցիալ-մշակութային և սոցիալ-տնտեսական բնույթը։ Կառավարման սոցիոլոգիան գիտական սոցիոլոգիական հետազոտությունների տիրույթ է, որն իր մեջ պարունակում է սոցիալական մեխանիզմների հետազոտությունները և հասարակության վրա կառավարչական ներազդման միջոցները, իր առանձին բաժինները (տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր), սոցիալական խմբերը և կազմակերպությունները, որոնք ազդում են մարդկանց գիտակցության և վարքի վրա։ 2. Գիտական մասնագիտացում, որի միջոցով պատրաստվում են գիտական աշխատողներ (սոցիոլոգիական գիտությունների թեկնածուներ և դոկտորներ)։ Կառավարման սոցիոլոգիայի խնդիրների դաշտում մշակվում են կառավարչական գործընթացի հայեցակարգեր՝ որպես սոցիալական փոխազդեցության հատուկ տիպ, որ տիրապետում է հաստատուն և հաճախական ձևերով։ Կառավարման գործընթացում սուբյեկտ-օբյեկտային հարաբերությունների սոցիոլոգիական հետազոտությունները որոշվում են, մի կողմից, կառավարման ինստիտուտների(անձնակազմի ընտրության և նախապատրաստման միջոցների, դերերի և գործառույթների մասնագիտացման, ղեկավարման մեխանիզմների և անձնակազմի վարքի գնահատականի և այլնի), մյուս կողմից՝ կառավարչական որոշումների ընդունման ժամանակ առաջացող սոցիալական արդյունքների(արդյունավետության գնահատականի և կառավարման որակի, կառավարման գործընթացում միջանձնային հարաբերությունների, կառավարման մեջ անհատների մասնակցության և այլնի) ուսումնասիրմամբ[1]։

Հետազոտության բնագավառը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոցիոլոգիական կառավարման տեղական և արտասահմանյան հայեցակարգերի զարգացման պատմություն։
  2. Կառավարման սոցիոլոգիայի հասկացողական-կատեգորիալ համակարգը՝ որպես միջկարգապահական զարգացման արդյունք։
  3. Կառավարման սոցիոլոգիայի ժամանակակից հայեցակարգերի վերլուծություն։
  4. Կոնցեպտուալ և էմպիրիկ հետազոտության մեթոդներն ու ընթացակարգերը կառավարման սոցիոլոգիայում։
  5. Կառավարման ինստիտուցիոնալ մակարդակը՝ որպես սոցիալական փոխազդեցության հատուկ ձև։
  6. Գործոններ, որոնք որոշում են անհատների կառավարչական վարքը սոցիալական ինստիտուտներում և կազմակերպություններում։
  7. Կառավարման սկզբունքները, հիմքերը և գործառույթները վարչա–քաղաքական հիմնական ինստիտուտներում։
  8. Պետական և մունիցիպալ ծառայությունը՝ որպես սոցիալական ինստիտուտ և սոցիոլոգիական վերլուծության առարկա։
  9. Կառավարման մշակույթի բովանդակությունը, գործառույթները և կառուցվածքը։ Կառավարման մշակույթի ազեցությունը մարդկանց իրական վարքի վրա։
  10. Կառավարման մշակույթի զարգացման սոցիոմշակութային և սոցիալ–քաղաքական գործոնները։
  11. Հանրային իշխանության կառուցվածքում կառավարչական գործունեությունը․ կազմակերպության առանձնահատկությունները, համակարգվածության սկզբունքները, ներկազմակերպական ժողովրդավարության խնդիրները։
  12. Սոցիալական տեխնոլոգիաները կառավարման համակարգում․ էությունը, ձևերը և առանձնահատկությունները։
  13. Կազմակերպությունների սոցիոլոգիան՝ որպես կառավարման գործառույթների իրագործում։
  14. Կառավարչական գործընթացի տիպաբանական մոդելը․ կառավարչական որոշումների նախանշաններն ու բնույթը, ղեկավարման ոճերը։
  15. Կառավարչական գործունեության արդյունավետության խնդիրները։
  16. Սոցիալական կանխատեսման էությունը, մակարդակները և ձևերը։
  17. Սոցիալական ճարտարագիտություն. էությունը, գործառույթները և գործանական կիրառումը։
  18. Սոցիալական ծրագիրը՝ որպես կառավարչական ռեսուրսների իրագործման բնագավառ։
  19. Սոցիալական պլանավորումը՝ որպես սոցիալական զարգացման խմբային խնդիրների որոշման մեխանիզմ։
  20. Նորամուծությունները կառավարման համակարգում. աղբյուրները, ձևերը, մակարդակները։
  21. Կառավարչական նորամուծությունների սկզբունքների, մեթոդների և սոցիալական արդյունքների սոցիոլոգիական վերլուծություն։
  22. Ոճերի, շահադրդման և կառավարման մեջ մասնակցության խնդիրը։
  23. Անհատի արժանիքները, շարժառիթները և կողմնորոշումը կառավարման համակարգում։
  24. Ոչ պաշտոնական հարաբերությունները կառավարչական փոխազդեցության ժամանակ։
  25. Տեղական ինքնակառավարումը՝ որպես հանրային զարգացման ռեսուրս։
  26. Ճգնաժամային կառավարումը և կառավարչական հակասությունները։
  27. Շեղումը սոցիալական կառավարման համակարգում։
  28. Կառավարչական գործընթացի տեղեկատվական-վերլուծական ապահովումը։
  29. Կառավարման համակարգում սոցիալական տեղեկատվության հավաքման, վերլուծության և գնահատման մեթոդները։
  30. Հասարակության, պետության, կազմակերպության և անհատի տեղեկատվական անվտանգության խնդիրները և կառավարումը[2]։

Սոցիոլոգիական գիտությունների գիտական աշխատողների մասնագիտացման անվանացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սոցիալական կանխատեսման և մարքեթինգի կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Կառավարման սոցիոլոգիա» Խարչենկո