Կապրիչչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապրիչչո (իտալ. capriccio — քմահաճություն), կապրիս (ֆրանս. caprice), փայլուն վիրտուոզ գործիքային պիես։ Սկզբում մադրիգալի տիպի վոկալ պիես էր, XVI—XVII դդ.՝ պոլիֆոնիկ գործիքային։ Հետագայում մենանվագ կադենցիայի, վիրտուոզային էտյուդի տարատեսակ (Նիկոլո Պագանինի «Մենանվագ ջութակի 24 կապրիս»)։ Կլավիրային և դաշնամուրային կապրիչչոները մոտիկ են խարակտերային բազմազան պիեսներին (Յոհան Սեբաստիան Բախ, Յոհաննես Բրամս, Առնո Բաբաջանյան)։ Վառ ազգային երանգավորումով նվագախմբային կապրիչչոներ են գրել Պյոտր Չայկովսկին («Իտալական կապրիչչո»), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը («Իսպանական կապրիչչո»), կոնցերտային ոճով՝ ձայնի և նվագախմբի համար՝ Ալեքսանդր Հարությունյանը («Թեմա և 5 կապրիս»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png