Կապուտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապուտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Կապուտակ (Laserpitium)
L., 1753

Կապուտակ (լատին․՝ Laser), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կապուտակ եռաբլթակ (L. trilobum)։ Հանդիպում է Լոռու և Սյունիքի մարզերում։ Աճում է անտառի բացատներում և թփուտներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կլորավուն է, թեթևակի կողավոր, բարձրությունը՝ մինչև 1,5 մ։ Արմատամերձ տերևները խոշոր են՝ երկար կոթունով, կրկնակի-եռակի եռաբաժան և մասնատված, իսկ վերինները՝ նստադիր, ավելի փոքր՝ խիստ փքված տերևածոցով և քիչ մասնատված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, կանաչասպիտակավուն կամ կարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկսերմ տուփիկ է։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պտուղները պարունակում են եթերայուղեր (օգտագործում են սննդի արտադրության, օծանելիքի արտադրության մեջ)։ Արմատներից անջատվող սիլուրինն օգտագործվում է բորբոքումների, աղիքային հիվանդությունների, վարակների դեպքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուտակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուտակ» հոդվածին։