Կապույտ Նեղոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ Նեղոս
ամհարերեն՝ ጥቁር አባይ
արաբ․՝ النيل الأزرق‎‎)
Կապույտ Նեղոս
Կապույտ Նեղոս
Blue nile map.png
Բնութագիր
Երկարություն 1600 կմ
Տեղակայում
Երկիր Եթովպիա Եթովպիա
Սուդան Սուդան
Գետը Վիքիպահեստում

Կապույտ Նեղոս (ամհարերեն՝ ጥቁር አባይ, արաբ․՝ النيل الأزرق‎‎ ― Բահր Էլ-Ազրակ), (արաբ. բահր՝ գետ, ազրակ՝ կապույտ), գետ Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումը ստացել է ջրի երանգից։

Խարթում քաղաքի մոտակայքում Կապույտ Նեղոսը միանում է Սպիտակ Նեղոսին՝ ստեղծելով Նեղոս գետը[1]։ Երկարությունը՝ 1600 կմ։ Սկիզբ է առնում Չոկե լեռներից։ Եթովպիայում կոչվում է Փոքր Աբբայ, Աբբայ, Սուդանում՝ Կապույտ Նեղոս։ Սնումը անձրևային է, տարեկան հոսքը՝ 52 կմ3։ Նավարկելի է։

Անվանում[խմբագրել]

Անվանումը հավանաբար առաջացել է ջրի երանգից։ Արաբերեն կոչվում է Բահր էլ֊Ազրակ․ բահր՝ «գետ», ազրակ՝ «կապույտ»[2]։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կապույտ Նեղոս գետը սկիզբ է առնում Տանայից և թափվում է Նեղոս։ Գետը պատկանում է Միջերկրական ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 1830 մ բարձրության վրա։

Հիդրոգրաֆիա[խմբագրել]

Կապույտ Նեղոս գետի երկարությունը կազմում է 1600 կմ։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Կապույտ Նեղոսի մասին Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ալբերտ Փարսադանյան // Գիտելիքների շտեմարան, Խայտաբղետ աշխարհ // Երևան: «ՎՄՎ-Պրինտ» ՍՊԸ, 2007. — 336. — 336. — 336 էջ.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png