Կապիտալի պտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտալի պտույտ, կապիտալի շրջապտույտ, որը դիտվում է ոչ իբրև առանձին գործողություն, այլ ամբողջ կանխավճարված կապիտալի շարժի պարբերական պրոցես։ Շարժման ընթացքում կապիտալն անցնում է արտադրության մեկ և շրջանառության երկու փուլ։ Արտադրության և շրջանառության ժամանակների գումարը կապիտալի պտույտի ժամանակն է։ Վերջինն արժեքի շարժի պարբերությունն է՝ կանխավճարման պահից մինչև վերադարձը՝ նախնական, դրամական ձևով, բայց հավելյալ արժեքի մեծությամբ ավելացած։ Կապիտալի պտույտների թիվը որոշվում է պտույտի ժամանակի չափման միավորի (տարի) և անհատական կապիտալի պտույտի ժամանակի հարաբերությամբ։ Որքան արագ է պտտվում կապիտալը, այնքան մնացած հավասար պայմաններում, մեծ է շահույթի նորման։ Արտադրողական կապիտալի պտույտի, արժեքի փոխանցման և փոխհատուցման բնույթը պայմանավորում Է նրա բաժանումը հիմնականի և շրջանառուի։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 258