Կապիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիչ, նախապատրաստուկները կամ կտրող գործիքները մետաղահատ, փայտամշակող հաստոցների վրա ամրակապելու հարմարանք։ Կապիչները լինում են.

  • մեխանիկական՝ առավել տարածված է ինքնակենտրոնադնող խառատային եռաբռունցք կապիչ (նախատեսված է կանոնավոր ձևի նախապատրաստուկներն ամրակապելու և հաստոցի իլի առանցքի նկատմամբ կենտրոնադնելու համար)
  • էլեկտրամագնիսական՝ կիրառում են բարակ դետալների ամրակապման համար
  • հիդրավլիկական և պնևմատիկ՝ թույլ են տալիս արագ ամրակապել նախապատրաստուկը և հանել մշակված դետալը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 253