Մեխանիկական կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կապեր (մեխանիկա)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապեր (այլ կիրառումներ)
Մեխանիկական կապի պարզագույն նմուշ

Մեխանիկական կապեր, տարածության մեջ մեխանիկական համակարգի դիրքի կամ շարժման սահմանափակումներ։ Սովորաբար կապերն իրագործվում են այլ մարմինների (օրինակ՝ թել կամ ձող, որից կախված է դիտարկվող մարմինը, մեխանիզմի հանգույցները միացնող հոդակապեր) միջոցով։ Ոչ ազատ մեխանիկական համակարգը կարելի է դիտել որպես ազատ, որը շարժվում է իր վրա կիրառված բոլոր ուժերի ազդեցությամբ, ներառյալ կապերի հակազդումները։ Օրինակ ՝ անհարթ մակերևույթով շարժման դեպքում մեխանիկական կապերը կարելի է լրիվ հաշվի առնել՝ մարմնի վրա մակերևույթի հակազդման հավասար ուժ կիրառելով։ Այդ ուժի շոշափող բաղադրիչը շփման ուժն է։ Միայն դիրքը սահմանափակող կապերը կոչվում են երկրաչափական դիրքն ու շարժումը սահմանափակող կապերը՝ կինեմատիկական։ Երկրաչափական և ինտեգրելի հավասարումներով կինեմատիկական կապերը կոչվում են հոլոնոմ կապեր, չինտեգրվող հավասարումներով կինեմատիկական կապերը ՝ ոչ հոլոնոմ կապեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 251
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխանիկական կապ» հոդվածին։