Կաչապա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաչապա պատրաստելիս

Կաչապա (իսպ.՝ cachapa), ավանդական վենեսուելական ուտեստ, ատրաստվում է եգիպտացորենից։ Կաչապաները պատրաստում են բլիթների նման, թարմ եգիպտացորենի խմորից կամ փաթաթում են չորացրած եգիպտացորենի տերևների և խաշում են (cachapa de hoja)։ Կաչապան հիմնականում պատրաստում են թարմ եգիպտացորենից, որն աղում են և խիտ խմոր են ստանում, հետո թխում են 'budare-ի վրա (կավե կամ մետաղե կլոր սալաքար է), բլիթի նման։ Կաչապան մի փոքր ավելի հաստ և գնդաձև է բլիթներից։

Կաչապան ուտում են կեսո դե մանոյի հետ (ձեռագործ փափուկ պանիր, նման մոցարելային), ինչպես նաև տապակած խոզի մսի հետ որպես խավարտ։ Կաչապաները կարող են պարունակել որպես լցոն տարբեր տեսակի պանիրներ, կաթնային սերուցք կամ ջեմ։ Օգտագործում են որպես խորտիկ կամ հիմնական ուտեստ՝ կախված չափից։

Կոստա Ռիկայում կաչապաներն ավելի քաղցր են պատրաստում և անվանում են Chorreadas:

Բաղադրատոմսը հետևյալն է.

  • 3 բաժակ եգիպտացորենի հատիկ (թարմ կամ սառեցված)
  • 1/4 բաժակ եգիպտացորենի ալյուր
  • 1/2 բաժակ քերած մոցառելա պանիր
  • աղ և պղպեղ։

Բլենդերի միջոցով պետք է հարել եգիպտացորենի հատիկները, ավելացնել աղ և բիբար։ Ապա պետք է ցանել ալյուր և շարունակել հարել, մինչև ստացվի միասեռ զանգված։ Տաք թավայի մեջ պետք է լցնել բուսական յուղ և գդալով դնել բլիթները։ 3-5 րոպե տապակել երկու կողմից մինչև կարմրի, հետո շաղ տալ մոցառելա և սպասել, մինչև պանիրը հալի։ Ապա բլիթները դնել իրար վրա, փակելով պանիրը, և կաչապան պատրաստ է։