Կաոլինիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաոլինիտ

Կաոլինիտ, կավային միներալ ալյումինի ջրային սիլիկատների խմբից։ Պարունակում է 39,5% Al2O3, 46,5% SiO2 և 14% H2O։ Հանդիպում է հողային զանգվածների ձևով, որոնց մեջ էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ հայտնաբերվում են մանր վեցանիստ բյուրեղներ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Կարծրությունը՝ 2 — 2,5, խտությունը՝ 2610 — 2680 կգ/մ³ (փոխվում է՝ կախված հիդրատացման աստիճանից)։ Կաոլինիտը բազմաթիվ կավերի բաղադրիչն է։ Առաջանում է դաշտասպաթային ապարների հողմահարման և հիդրոթերմալ փոփոխությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png