Կանչ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կանչ» - մանկապատանեկան կեսամսյա պարբերականությամբ թերթ Երևանում, տպագրվում է 1925-ի հունիսի 4-ից։ Առաջին յոթ համարը տպագրվել է «Պիոներ ղեկ» անունով, ապա մինչև 1990 թվականը եղել է «Պիոներ կանչ»։
«Կանչի» խմբագիրն այժմ Վարուժան Մնացականյանն է։ Թերթն ունի նաև հրատարակչություն, որը գրքեր է պատրաստում տպագրման։