Կանոն (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կանոն (այլ կիրառումներ)

Կանոն (հուն․՝ κανών - կանոն, տիպար), բազմաձայն պոլիֆոնիկ երաժշտություն, որի բոլոր ձայները կամ դրանց մի մասը հաջորդաբար շարադրում են միևնույն մեղեդին՝ կատարելով անընդմեջ նմանակում (իմիտացիա)։ Ցուրաքանչյուր հաջորդող ձայն հանդես է գալիս մինչ նախորդող ձայնով սկսված մեղեդու ավարտը։ Կանոնի օրինակ Մեղեդին կարող է կրկնվել միևնույն կամ այլ հնչյունից, նույն կամ տարբեր ռիթմով։

Մեղեդին շարադրող առաջին ձայնը կոչվում է պրոպոստա (իտալերեն՝ pro-posta - առաջարկ), նմանակող մյուս ձայները՝ ռիսպոստաներ (իտալերեն՝ ris-posta - պատասխան, առարկում)։ Գոյություն ունի կրկնակի (եռակի և այլն) կանոն, որտեղ տարբեր ձայներով միաժամանակ շարադրվում է երկու (երեք և այլն) տարբեր մեղեդի։

Կանոնի այն տեսակը, որը կարող է անընդհատ կրկնվել բոլոր ձայներում, շաղկապելով մեղեդու վերջը նրա սկզբի հետ, կոչվում է անվերջ կանոն։ Երբեմն կանոնն ունենում է հանելուկի ձև (հանելուկային կանոն), կատարողը ինքը պետք է որոշի գրված մեղեդու նմանակման պայմանները։ Ինքնուրույն ստեղծագործություն լինելուց բացի կանոնը երբեմն ընդգրկվում է այս կամ այն ծավալուն երկի մեջ։

Գրականություն[խմբագրել]

  • Feininger L.K.J. Die Frühgeschichte des Kanons bis Josquin des Prez (um 1500). Emsdetten, 1937.
  • Холопов Ю. Н. Канон. Генезис и ранние этапы развития // Теоретические наблюдения над историей музыки. Москва։ Музыка, 1978, с. 127-157.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png