Կանոնիկ բաշխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանոնիկ բաշխում, Գիբսի բաշխում, վիճակագրական ֆիզիկայի հիմնական օրենք, որոշում է շրջապատի հետ ջերմային հավասարակշռության մեջ գտնվող մակրոսկոպիկ փակ համակարգի մաս կազմող ցանկացած մակրոսկոպիկ համակարգի (ենթահամակարգ)՝ տվյալ միկրովիճակում գտնվելու հավանականությունը։

Դասական վիճակագրական ֆիզիկայում կանոնիկ բաշխումը (ստացել է Զ.Ու. Գիբսը 1901 թվականին) ունի d \omega =Ae^- \frac{E(p,q)}{kT}dpdq տեսքը, d \omega-ն հավանականությունն է այն բանի, որ համակարգը կազմող մասնիկների շարժման քանակների և կոորդինատների համախմբի արժեքներն ընկած են համապատասխանաբար  p, p+dp և  q, q+dq տիրույթներում. E(q,p)-ն համակարգի էներգիան է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը։ A հաստատունը որոշվում է \int d   \omega =1 պայմանից և կապված է համակարգի ազատ էներգիայի հետ։ Քվանտային վիճակագրությունում կանոնիկ բաշխումն ունի \omega_n=Ae^- \frac{E_n}{kT} տեսքը, որտեղ E_n-ը համակարգի էներգիան է քվանտային n-րդ վիճակում, իսկ A-ն հաստատուն է և որոշվում է \Sigma \omega_n=1 պայմանից։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png