Կանխավճարված կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանխավճարված կապիտալ, դրամագումար, որ շահույթ ստանալու նպատակով կապիտալիստը ներդնում է ձեռնարկության մեջ։ Կանխավճարված կապիտալի մի մասը ծախսվում է արտադրամիջոցներ (հաստատուն կապիտալ ՝ C), մյուսը՝ աշխատուժ (փոփոխուն կապիտալ ՝ V) գնելու համար։

Արտադրությունը կազմակերպելուց և թողարկված ապրանքներն իրացնելուց հետո կապիտալիստը դրամական ձևով վերադարձնում է կանխավճարված կապիտալը, ստանալով նաև շահույթ։ Կանխավճարված կապիտալի շրջապտույտն արտահայտվում է կապիտալի ընդհանրական բանաձևով ՝ Փ-Ա-Փ ՛, ուր Փ-ն կանխավճարված դրամագումարն է, Ա-ն՝ ապրանքը, Փ= Փ-Փդելտա ՝ կանխավճարված դրամագումարի և հավելյալ արժեքի գումարը։ Կանխավճարված կապիտալի նախապայմանը շրջապտույտի վերջում կանխավճարված արժեքի աճն Է։ Ընդ որում՝ կանխավճարված արժեքն այդ պրոցեսի ընթացքում, դրամական ձևից վերածվելով ապրանքայինի և հակառակը, ինքնաճում Է։ Կապիտալը, որպես արժեք, կանխավճարվում Է ոչ հանուն եզակի շահույթի, նրա տիրոջ նպատակն արժեքի անընդհատ մեծացումն Է։ Այդ պատճառով կանխավճարված կապիտալի շրջապտույտը միշտ կրկնվում Է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 238