Կանիցարոյի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանիցարոյի ռեակցիա, ալդեհիդի փոխարկումը հավասարամոլյար քանակությամբ սպիրտի և թթվի՝ ալկալու ջրային կամ ջրասպիրտային լուծույթի ազդեցությամբ, օրինակ՝ 2C6H5CHO + KOH -> C6H5COOK + C6H5CH2OH։

Կանիցարոյի ռեակցիան օքսիդավերականգնման պրոցես է, բնորոշ է արոմատիկ և հետերոցիկլիկ, ինչպես նաև ալիֆատիկ այնպիսի ալդեհիդներին, որոնք ալդեհիդի խմբին միացած ածխածնի մոտ ջրածնի ատոմներ չունեն։ Կանիցարոյի ռեակցիան կարող է ընթանալ նաև երկու ոչ միանման ալդեհիդների միջև (խաչաձև Կանիցարոյի ռեակցիա)։

Օրինակ՝ բենզալդեհիդի և մրջնալդեհիդի խառնուրդից առաջանում են բենզիլսպիրտ և մրջնաթթու։ Նման տարբերակը օգտագործում են քիչ մատչելի ալդեհիդները համապատասխան սպիրտների վերականգնելու համար։ Ռեակցիան հայտնաբերել Է Ստանիսլաո Կանիցարոն, 1853 թվականին։

Կանիցարոյի ռեակցիան
Կանիցարոյի ռեակցիան
C-R startAnimGif
C-R startAnimGif


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 238