Կանթեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանթեղներ
Տնային դեկորատիվ կանթեղ

Կանթեղ (լատ.՝ candela - լապտեր), ճրագ, ղամբար, լամբար, լապտեր, բուսական յուղեր վառելու անոթ։

Ձևով կանթեղները բազմազան են։ Լինում են կավե, հախճապակյա, ապակյա, պղնձե, երկաթե, արծաթե և այլն։ Գործածվել են տները, պալատները, եկեղեցիները, մատուռները, հրավառության ժամանակ նաև փողոցներն ու հրապարակները լուսավորելու, ծիսական արարողությունների համար, երբեմն ՝ զուտ դեկորատիվ նպատակներով։

Հայ եկեղեցում վառել են սրբապատկերների դիմաց, լուսավորելու նպատակով հաճախ մի քանի կանթեղներ դրվել են ջահերի վրա։ Նախնական քարե կանթեղատիպ անոթներ են հայտնաբերվել Մադլենյան քարեդարյան կայաններից (Ֆրանսիա

Հայաստանի տարածքում զարդարուն և հասարակ միջնադարյան կանթեղներ են հայտնաբերվել Անիի, Գառնիի, Դվինի և այլ հնավայրերի պեղումներից։ Արևելքի որոշ երկրներում տանը կանթեղ վառելը համարվել է առողջության գրավական, իսկ կանթեղի անընդհատ վառվող լույսը՝ կյանքի և օջախի հարատևման խորհրդանիշ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png