Կանզաս գետ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-
Այս հոդվածը Կանզաս գետի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կանզաս (այլ կիրառումներ)։
Կանզաս , գետ ԱՄՆ-ում, Միսուրիի աջ վտակը։ Կազմավորվում է Ժայռոտ լեռների նախալեռնային սարավանդներից սկիզբ առնող Սմօքի Հիլ և Ռեպաբլիկան գետերի միախառնումից։ Երկարությունը 278 կմ (Ռեպաբլիկան գետի հետ միասին` շուրջ 1200 կմ)։ Կանզասի ափին է Թոփիկա և Կանզաս սիթի քաղաքները։
Անվանումն (անգլերեն` Kansas) առաջացել է կանզաս հնդկացիական ցեղի անունից։ Ցեղանունն ստուգաբանվում է որպես «հարավային քամի», այսինքն` հարավային քամու կողմում ապրող ցեղ։[1]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 239։