Կանգավար (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանգավար

Կանգավար, ամրոց Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում։ Հռիփսիմյանց պատմության մեջ հիշատակվում է որպես «ամուր բերդ»։ Թովմա Արծրունու վկայությամբ այն եղել է Անձևացյաց նախարարության գլխավոր ամրոցը և իշխանանիստը, որի համար Վասպուրականի իշխանները երբեմն պատերազմում էին միմյանց դեմ։

12-րդ դարում արաբ աշխարհագիր Ցակուտը Կանգավարը հիշում է «Քինքիվար» ձևով, որպես «ամրակառույց բերդ» Զավազանում (Անձևացիք)։ Կանգավարի տեղում այժմ Կենգեվեր (Կանքվառ) գյուղն է, որը 20-րդ դարի սկզբին մտնում էր Վանի վիլայեթի Խոշաբ գավառի մեջ և ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Տեղահանվել և զոհվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png