Կանայի հարսանիքը (Վերոնեզե)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Կանայի հարսանիքը
| Կանայի հարսանիքը |
| Le nozze di Cana |
| Պաոլո Վերոնեզե, 1563 |
| յուղաներկ, կտավ |
| 677 × 994 սմ |
| Լուվր |
Կանայի հարսանիքը (իտ.՝ Le nozze di Cana ) վերածննդի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի կտավն է։ Պատկերված է ավետարանում նկարագրված Քրիստոսի ջուրը գինու վերածելու պատմությունը[1]։
Նկարում 130 հոգի է պատկերված։ Նրանց թվում են Վերածննդի շրջանի հայտնի անձինք՝ Կարլ V-ը, Ֆրանցիսկ I-ը և Սուլեյման Հիասքանչը։ Երաժիշտների կերպարով պատկերված են ժամանակի հայտնի նկարիչներ՝ Տիցիանը, Տինտորետոն, Բասանոն և ինքը՝ Վերոնեզեն, սպիտակ հագուստով։
Կանայի հարսանիքը նկարվել է Վենետիկի բենեդիկտյան Սան-Ջորջիո Մաջորե միաբանության պատվերով։ 1798 թվականին Նապոլեոնի բանակը վեցնում է այն որպես ռազմական ավար և նույն թվականին հանձնում Լուվրի թանգարանին։ Այժմ գտնվում է Լուվրի թանգարանի Դենոն պատկերասրահի 6-րդ դահլիճում[2]։
2010 թվականին Վենետիկի մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունը դիմել է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիին՝ նկարը Իտալիային վերադարձնելու գործընթացին միջամտելու խնդրանքով։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- ↑ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 2, թիվ 1
- ↑ Նկարը Լուվրի կայքում
Դրվագներ նկարից [խմբագրել]
-
Ինքնապատկեր երաժիշտների շարքում
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանայի հարսանիքը (Վերոնեզե) կատեգորիայում։ |