Կանադայի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանադայի Կոմունիստական կուսակցությունը (ԿԿԿ), ստեղծվել է 1921-ին, Գուելֆի հիմնադիր համագումարում։ 1922-24-ին անվանվել է Կանադայի բանվորական կուսակցություն (ԿԲԿ)։ 1924-ին մտել է Կոմինտերնի մեջ։ 1931-35-ին և 1940-43-ին գործել է ընդհատակում։ 1941-ին (ՄՄՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո) կանադական կոմունիստները հանդես եկան Կանադայում հակաֆաշիստական ուժերի ազգային ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ։ 1943-ին ստեղծվեց լեգալ մարքս-լենինյան կուսակցություն, որն անվանվեց բանվորական առաջադիմական կուսակցություն (ԲԱԿ)։ XVI համագումարում (1959) ԲԱԿ վերանվանվեց Կանադայի կոմունիստական կուսակցություն (ԿԿԿ)։ XXI համագումարն ընդունեց նոր ծրագիր, որն առաջ քաշեց ձախ ուժերի միասնական ճակատ ստեղծելու խնդիր։ ԿԿԿ պատվիրակությունները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960 և 1969, Մոսկվա) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ ԿԿԿ-ի կենտրոնական օրգանն է «Կանեյդիան տրիբյուն» («Canadian Tribune») թերթը, տեսականը՝ «Կոմյունիստ վյու-պոյնտ» («Communist Viewpoint») ամսագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png