Կայ Սիգբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կայ Մանե Սիգբանից)
Kai Manne Börje Siegbahn.jpg

Կայ Մանե Սիգբան (շվեդ.՝ Kai Manne Börje Siegbahn, ապրիլի 20, 1918 - հուլիսի 20, 2009), շվեդ ֆիզիկոս[1]։ Կարլ Սիգմանի որդին։ Ավարտել է Ուփսալայի համալսարանը (1939)։ 1941—1943 թվականներին աշխատել է նույն համալսարանում, 1944—1954 թվականներին՝ Ստոկհոլմի բարձրագույն տեխնիկական դպրոցում (1951 թվականից՝ պրոֆեսոր)։ 1954 թվականից՝ Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են միջուկային և ֆոտոէլեկտրոնային սպեկտրասկոպիային։ Մշակել է մագնիսական սպեկտրաչափերի օգնությամբ β-սպեկտրների ուսումնասիրման ճշգրիտ մեթոդներ։ Աշխատանքներ ունի նաև իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդների վերաբերյալ։ Կարևոր ավանդ է ներդրել քիմիական վերլուծության համար էլեկտրոնային սպեկտրասկոպիայի մեթոդի ստեղծման ու զարգացման գործում։ Նոբելյան մրցանակակիր է (1981

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ջերեմի Փիերս (Օգոստոսի 7, 2007). «Kai Siegbahn, Swedish Physicist, Dies at 89». Նյու Յորք Թայմս. http://www.nytimes.com/2007/08/07/world/europe/07siegbahn.html։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 18. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png