Կայծ (թերթ, Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կայծ (երկօրյա թերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)
Կայծ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1951

«Կայծ», խորհրդային շրջանի հայկական երկօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի և ժողովրդական պատգամավորների Կիրովականի քաղաքային սովետի օրգանը (1951-1952 թվականներին՝ ՀԿԿ Կիրովականի օկրուգային ու քաղաքային կոմիտեների և աշխատավորների դեպուտատների Կիրովականի շրջանային և քաղաքային սովետների, 1963-1964 թվականներին՝ Սպիտակի գյուղական արտադրական կոմիտեի, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի, աշխատավորների դեպուտատների Սպիտակի շրջանային և Կիրովականի քաղաքային խորհուրդների օրգան)։

Առաջին անգամ լույս է տեսել 1951 թվականին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Տպագրել է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումները։ «Լուսաբանել է Կիրովական-Ռուսթավի-Սումգայիթ, Կիրովական-Բաթում-Սուխում քաղաքների սոցիալիստական մրցությունը, էջեր փոխանակել մրցակիցների քաղաքային թերթերի հետ։

Աշխատանքի և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների օրինակով փորձել է դաստիարակել խորհրդահայ երիտասարդությանը, նպաստել նրանց կոմունիստական ագիտացիային։

Անդրադարձել է քաղաքի մշակութային և մարզական կյանքին, տվել գրական էջեր, տպագրել գրախոսություններ, բժշկական, իրավաբանական խորհուրդներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221