Անգույն, ցնդող, կամֆորայի բնորոշ հոտով բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 51-52 °C, եռմանը՝ 160-161 °C, խտությունը՝ 0, 845 գ/սմ3։ Լավ է լուծվում եթերում, վատ՝ սպիրտում, ջրում չի լուծվում։ Քիչ քանակությամբ պարունակվում է բևեկնայուղում և Փշատերև բույսերի եթերային յուղերում, որոնցից կարելի է անջատել ռեկտիֆիկացմամբ և սառեցմամբ։
Արդյունաբերության մեջ ստանում են պինենի կատալիտիկ իզոմերացմամբ։ Միջանկյալ նյութ է կամֆորայի սինթեզում։ Կամֆենը լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ։ Կամֆենի քլորացմամբ ստանում են միջատասպաններ՝ քլորոֆեն, պոլիքլորկամֆեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 219)։