Կամսար Սարգսյան
Կամսար Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1883 |
Մահացել է | նոյեմբերի 21, 1936 (53 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կամսար Սարգսյան Հարությունի (նոյեմբերի 15, 1883 - նոյեմբերի 21, 1936, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), բանվոր հեղափոխական, գրաշար, կոմունիստական կուսակցության անդամ (1917)։
Գործուենություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), Թիֆլիսի, Կարսի, Դոնի Ռոստովի և Երևանի տպարաններում, մասնակցել մայիսմեկյան ցույցերի, տպագրիչների գործադուլների և նրանց արհմիությունների կազմակերպմանը։ 1917 թվականին, Գևորգ Հանեսօղլյանի հետ, Սասրգսյանի կազմել և հրատարակել է «Հեղափոխական երգեր» ժողովածուն։ Մամուլում տպագրել է ֆելիետոններ։ Բարձր գնահատելով նրա վաստակը տպագրության գործում՝ ՀԽՍՀ Կենտգործկոմը 1934 թվականին Սարգսյանին շնորհել է Խորհրդային Հայաստանի Աշխատանքի հերոսի կոչում։
Չնայած ԽՍՀՄ փլուզմանը, Գյումրիի փողոցներից մեկը մինչ օրս կոչվում է նրա անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։ |