Կամո Նիկոլայի Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Ալավերդյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամո Նիկոլայի Ալավերդյան
10 նոյեմբերի, 1966 - 10 դեկտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թաղավարդ, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Շբարթլու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կամո Ալավերդյան (10 նոյեմբերի, 1966, Թաղավարդ, Մարտունու շրջան - 10 դեկտեմբերի, 1993, Շբարթլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Ալավերդյանը ծնվել է 1966 թ. նոյեմբերի 10-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, բանվորի ընտանիքում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը։ 1986-88 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է տեխնիկումը և աշխատել հայրենի գյուղի պետական տնտեսությունում։

1992 թվականից ծառայել է Թաղավարդի գումարտակում՝ որպես տանկիստ։ Մասնակցել է Ղաջարի, Ֆիզուլու, Հորադիզի, Աղդամի, Գևորգավանի և մի շարք այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 10-ին Շբարթլու տեղամասում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Թաղավարդի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]