Կամիլ Կլոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլ Կլոդել
Camille Claudel
Ծնվել էդեկտեմբերի 8, 1864(1864-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրՖեր ան Տերդենուա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1943(1943-10-19)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրMontfavet, Վոքլյուզ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտություննկարչուհի, բնորդ, քանդակագործ, գծագրող, գծանկարիչ և արվեստագետ
Ոճէքսպրեսիոնիզմ[7] և ռեալիզմ[7]
Ժանրֆիգուրատիվիզմ[8]
Թեմաներքանդակագործություն և գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՏասնվեցամյա Պոլ Կլոդելը, The Mature Age?, Girl with sheaf of wheat?, The Waltz?, Chienne affamée?, The Little Châtelaine?, Sakuntala (Claudel)?, La Vague by Camille Claudel?, The Implorer? և The Confidence?
ՈւսուցիչՕգյուստ Ռոդեն
Պարգևներ
ՀայրLouis Prosper Claudel?[9]
ՄայրLouise-Athanaïse Cécile Amelie CERVEAUX?[9]
Համատեղ ապրողՕգյուստ Ռոդեն
ստորագրություն
Изображение автографа
 Camille Claudel Վիքիպահեստում

Կամիլ, Կամիլա Կլոդել (ֆր.՝ Camille Claudel, kamij klɔdɛl, դեկտեմբերի 8, 1864(1864-12-08)[1][2][3][…], Ֆեր ան Տերդենուա[4] - հոկտեմբերի 19, 1943(1943-10-19)[1][2][3][…], Montfavet, Վոքլյուզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ-նկարիչ, բանաստեղծ, դիվանագետ Պոլ Կլոդելի ավագ քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ֆեր ան Տարդենուայում, ընտանիքի երկրորդ երեխան էր։ Նրա հայրը՝ Լուի Պրոսպերը զբաղվում էր առևտրային և բանկային գործունեությամբ։ Մայրը՝ Լուիզա Ատանիս Սեսիլ Սերվոն, ֆերմեր-կաթոլիկների և քահանաների ընտանիքից էր։

Ընտանիքը տեղափոխվեց Վիլնյով սյուր Ֆեռ, երբ Կամիլը դեռ երեխա էր։ Հենց այնտեղ 1868 թվականին ծնվեց նրա կրտսեր եղբայր Պոլ Կլոդելը։ Դրանից էլ հետո ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվեց, բայց առաջվա պես ամռանը վերադառնում էին Վիլնյով սյուր Ֆեռ։ Տեղանքի խիստ լանդշաֆտը հսկայական ազդեցություն է ունեցել երեխաների վրա։

1881 թվականին Կամիլան, նրա մայրը իր քույրերի և փոքրիկ եղբոր հետ ստիպված էին տեղափոխվել Մոնպառնաս՝ Փարիզի թաղամասերից մեկը՝ թողնելով հորը, որը, սակայն, օգնում էր ընտանիքին նյութապես։

Ստեղծագործական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստ Ռոդեն. Կամիլ Կլոդել, 1886

Մանուկ տարիքում հետաքրքրություն գտնելով քարի ու կավի մեջ և ապա մեծանալով՝ նա ընդունվում է Կոլարոսսիի ակադեմիա, որտեղ ուսանում է քանդակագործ Ալֆրեդ Բուշեի մոտ (այդ ժամանակ կանանց արգելված էր ընդունվել գեղարվեստի դպրոցներ)։ 1882 թվականին Կամիլը այլ աղջիկների՝ հիմնականում անգլուհիների հետ, վարձակալում է արվեստանոց։

Հենց այստեղ նա 1883 թվականին ծանոթանում է Օգյուստ Ռոդենի հետ, որը քանդակագործություն էր պարապում նրան և նրա ընկերներին։

Մոտավորապես 1884 թվականին Կամիլն սկսում է աշխատել Ռոդենի արվեստանոցում, դառնում է նրա ոգեշնչության աղբյուրը, նրա բնորդուհին, աշակերտուհին և սիրուհին։ Նա երբեք էլ չի ապրել Ռոդենի հետ, քանի որ վերջինս չէր ցանկանում խզել Ռոզա Բյորեի հետ 20-ամյա հարաբերությունները։

Կամիլ Կլոդելն ու Ջեսի Լիփսքոմը (աջից) արվեստանոցում (մինչև 1930)

Չնայած Կամիլը հղիացավ, սակայն Ռոդենից երեխաներ այդպես էլ չունեցավ. նա կորցրեց երեխային դժբախտ պատահարի պատճառով, ինչը պատճառ դարձավ խոր դեպրեսիայի։ Կամիլի ընտանիքը մտահոգվում էր նրա համար, հատկապես մայրը, որն ի սկզբանե չէր ողջունում աղջկա կիրքն առ արվեստ։ Արդյունքում Կամիլը թողեց հայրական տունը։ 1893 թվականին տեղի ունեցավ բաժանումը Ռոդենից՝ չնայած ևս մի քանի տարի նրանք շարունակում էին հանդիպել մինչև 1898 թվականը։

1903 թվականից նա սկսում է ցուցադրել իր աշխատանքները տարբեր սալոններում։ Սխալ կլինի կարծել, թե Կամիլին օգնում էր միայն կապը Ռոդենի հետ։ Ըստ էության, նա հիանալի քանդակագործ էր՝ բավականին ինքնատիպ և անկախ։ Հայտնի քննադատ Օկտավ Միրաբոն նրա մասին ասել է. «Ապստամբություն բնության դեմ. կին-հանճար»։

Վաղ աշխատանքներում նկատելի է Ռոդենի ազդեցությունը, բայց, բացի դրանից, դրանք հատկանշորեն շարժուն կերտվածքներ են, կրքով տագնապած և, իհարկե, զարմանալի, ասես թե գծերի հարթությամբ հոսող։ Մասնավորապես «Բրոնզե վալսը» (1893) և «Հասունության դարը» (1900) Ռոդենից բաժանման հզոր այլաբանություններ են։

Կամիլի եղնգաքարից (օնիքս) աշխատանքները և փոքրիկ բրոնզե «Ալիք» արձանիկները նրա վաղ «ռոդենյան» շրջանի գիտակցված խախտումներն են, հղկված և գեղազարդ աշխատանքով՝ նախկին գործերից տարբերվելով «հերոսական» զգացումներով։ 20-րդ դարասկզբին Կամիլն ուներ բազմաթիվ հովանավորներ, գործարքառուներ և առևտրական հաջողություններ. նա կարիք չուներ ուրիշի փառքի ստվերում տաքանալու։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականից Կամիլ Կլոդելը տառապում է նյարդահոգեբանական խանգարումից։ Նա վերացնում է իր գրեթե բոլոր աշխատանքները և, ինչպես կարծում են ոմանք, ի հայտ են գալիս խելացնորության նշաններ։ Նրան տալիս են շիզոֆրենիայի ախտորոշում[10]։ Կամիլն իրավացիորեն մեղադրում էր Ռոդենին գաղափարների գողության համար։

1906 թվականին եղբոր հարսանիքից (նա նյութապես օգնում էր Կամիլին) և նրա՝ Չինաստան վերադառնալուց հետո քանդակագործուհին ապրում է մենակ իր արվեստանոցում։

Մեկուսացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալս, 1889

Հայրը, որը մշտապես ողջունել էր աղջկա ընտրությունը, փորձում էր օգնել Կամիլին և օժանդակել բարոյապես և ֆինանսապես։ Երբ նա մահացավ 1913 թվականի մարտի 2-ին, Կամիլին այդ մասին չհայտնեցին։

1913 թվականի մարտի 10-ին եղբոր նախաձեռնությամբ նա ընդունվում է Նեյլի-սյուր-Մարնե քաղաքի Վիլլե-Էրվարդ հոգեբուժական հիվանդանոց։ Ենթադրվում է, որ հիվանդանոց նա գնացել է կամավոր, չնայած համաձայնությունը ստորագրվել է միայն բժշկի և եղբոր կողմից։

Որոշ պատմաբաններ առաջ են քաշում տեսակետ, որ եղբայրը, որը ևս նկարիչ էր, արվեստի աշխարհում Կամիլի փառքի ստվերի տակ էր և պարզապես որոշել էր հեռացնել քրոջը իր ճանապարհից։ Կան աղբյուրներ, ըստ որոնց՝ Կամիլը, թեև ուներ հոգեգարային բռնկումներ, միանգամայն հստակ գիտակցություն ուներ, երբ աշխատում էր իր քանդակների վրա։ Բժիշկները փորձում էին հավաստիացնել նրա ընտանիքին, որ Կամիլին հիվանդանոցում պահելու անհրաժեշտություն չկա, բայց ամեն դեպքում ընտանիքը թողեց նրան այնտեղ[11]։

1914 թվականին, որպեսզի ապահովագրեն գերմանական զորքերի հարձակումներից, հիվանդներին Վիլլե-Էրվարդից տեղափոխում են Էնգյե։ 1914 թվական սեպտեմբերի 7-ին Կամիլը մի քանի այլ հիվանդների հետ տեղափոխվում է Մոնտեդեվերժե հիվանդանոց, որը Ավինյոնից 6 կմ էր հեռու։

Մոնտեդեվերժե հիվանդանոցային քարտը թվագրված է 1914 թվական սեպտեմբերի 22-ին, որից հայտնի է դառնում, որ հիվանդը տառապում է «գիտակցության պարբերական խանգարումներով՝ հիմնված կեղծ մեկնաբանությունների և զգայապատրանքների վրա»[12]։

Նույն ժամանակ մամուլում մեղադրում են Կամիլի ընտանիքին՝ քանդակագործի հանճարի ոչնչացման համար։ Մայրն արգելում է նրան որևէ բան ստանալ փոստով բոլորից, բացի եղբորից։

Հիվանդանոցի անձնակազմը պարբերաբար առաջարկում է ընտանիքին ազատ թողնել Կամիլին, սակայն մայրն ամեն անգամ կտրուկ հրաժարվում է[11]։ 1920 թվականի հունիսի 1-ին բժիշկ Բրյունեն նամակ է ուղարկում նրա մորը՝ փորձելով վերադարձնել Կամիլին ընտանիք։ Սակայն պատասխան այդպես էլ չի լինում։

Պոլ Կլոդելը մի քանի տարին մեկ այցելում էր քրոջը, բայց խոսում էր նրա մասին անցյալ ժամանակով։ 1929 թվականին Կամիլին այցելում է պատանեկության ընկերուհի Ջեսսի Լիպսկոմբը։

30 տարիների ընթացքում, որ նա լինում է Մոնտեդեվերժե հիվանդանոցում, նրան ոչ մի անգամ չեն այցելում ոչ մայրը, ոչ քույրը[13]։

Կամիլ Կլոդելը մահանում է 1943 թվականի հոկտեմբերի 19-ին։ Թաղված է Մոնտաֆետ գերեզմանոցում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլը վերացրել է իր արվեստի գործերից շատերը, պահպանվել են մոտավորապես 90 արձան, էսքիզ և գծագիր։

Որոշ հեղինակներ պնդում են, որ Հենրիկ Իբսենի վերջին՝ 1899 թվականի «Երբ մենք՝ մեռյալներս, կարթնանանք» պիեսի հիմքում ընկած են Ռոդենի և Կլոդելի հարաբերությունները[14][15][16][17]։

1951 թվականին Պոլ Կլոդելը Ռոդենի թանգարանում կազմակերպեց ցուցահանդես, որտեղ շարունակվում են ցուցադրվել նրա քանդակները։ Կամիլի գործերի ծավալուն ցուցահանդես կազմակերպվեց 1984 թվականին։ 2005 թվականին Կանադայի Քվեբեկ և ամերիկյան Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքներում տեղի ունեցած մեծ ցուցադրությանը մասնակցություն ունեցան Ռոդենի և Կլոդելի աշխատանքները։ 2008 թվականին Ռոդենի թանգարանում կազմակերպվեց հետահայաց ցուցահանդես, որտեղ ներառված էին Կամիլի ավելի քան 80 գործեր։

1980-ականներին մի քանի կենսագրական հրապարակումներ բազմապատկեցին նրա աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը։

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ՝ նվիրված Կամիլ Կլոդելին
  • 1988 թվականին ռեժիսոր Բրյունո Նյույթենը նկարահանեց գլխավորապես պատմական գրառումների վրա հիմնված ֆիլմ քանդակագործուհու կյանքի և Ռոդենի հետ դժվարին հարաբերությունների մասին (գլխավոր դերերում՝ Իզաբել Աջանի, որը նաև ժապավենի համապրոդյուսերն էր, և Ժերար Դեպարդիե)։ Ֆիլմն արժանացել է «Սեզարի» 5 մրցանակի (այդ թվում որպես տարվա լավագույն ֆիլմ) և երկու անվանակարգում առաջադրվել է «Օսկարի» («Լավագույն դերասանուհի» և «Օտարալեզու լավագույն ֆիլմ»)։ Կամիլ Կլոդելի դերակատարման համար Իզաբել Աջանին արժանացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակի։
  • 2000 թվականին ֆրանսիացի խորեոգրաֆ Մարի-Կլոդ Պյետրագալլան Մարսելի ազգային բալետում բեմադրեց «Սակունտալա» բալետը՝ ոգեշնչված Կամիլ Կլոդելի քանդակներով (նույն թվականին թողարկվեց ֆիլմի DVD-ն)։
  • 2013 թվականին Կամիլ Կլոդելի մասին նկարահանվեց մեկ այլ ֆիլմ՝ «Կամիլ Կլոդել 1915»։ Ռեժիսոր Բրյունո Դյումոնի ֆիլմի գլխավոր դերում խաղում էր Ժյուլիետ Բինոշը (1915 թվականին քանդակագործուհին տարվել էր հոգեբուժարան)։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 63-րդ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
  • Կոմպոզիտոր Ջերեմի Բեքի «Փոքրիկ աղջկա մահն աղավնիների հետ» (1998) օպերային մեներգությունը սոպրանոյի և նվագախմբի համար հիմնված է Կամիլ Կլոդելի կյանքի և նամակների վրա։ Այս կոմպոզիցիան ձայնագրվել է Ռայանա Դյուպյուիի կողմից Սլովակյան ռադիոսիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ[18]։ Բեքի երաժշտական երկը նկարագրվում է որպես «նամակի խորապես գրավիչ և հուզիչ մաս՝ [ի ցույց դնելով] տիրող երաժշտական համարձակություն, սահուն հուզական իշխանություն և զիջող նրբություն»[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Camille Claudel (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Camille Claudel — 2008.
  4. 4,0 4,1 4,2 Կամիլ Կլոդել թանգարան — 2017.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. LIBRIS — 2018.
  7. 7,0 7,1 https://www.theartstory.org/artist/claudel-camille
  8. https://nmwa.org/art/artists/camille-claudel/
  9. 9,0 9,1 Lundy D. R. The Peerage
  10. «Jornal Brasileiro de Psiquiatria - Camille Claudel: a revulsion of nature. The art of madness or the madness of art?». Scielo.br. 1990 թ․ հունվարի 6. doi:10.1590/S0047-20852006000300012. Վերցված է 2011 թվական դեկտեմբերի 9-ին.
  11. 11,0 11,1 Kerri Mahon, Elizabeth (2011). Scandalous Women: The Lives and Loves of History's Most Notorious Women. New York: Penguin Group. էջ 279. ISBN 9780399536458.
  12. Ayral-Clause, Odile (2002). Camille Claudel: a life. Bloomington, IN: Xlibris Corp. էջ 210. ISBN 9780810940772. Վերցված է 2014 թվական մարտի 3-ին.
  13. Ayral-Clause, Odile, p. 217, 222, 225, 242, 245, 250, 235
  14. Schmoll gen. Eisenwerth, J. Adolf (1994). Auguste Rodin and Camille Claudel. Prestel. ISBN 978-3-7913-1382-5.
  15. Bremel, Albert (1996). Contradictory characters: an interpretation of the modern theatre. Northwestern University Press. էջեր 282–283. ISBN 978-0-8101-1441-8.
  16. Binding, Paul (2006). With vine-leaves in his hair: the role of the artist in Ibsen's plays. Norvik Press. ISBN 978-1-870041-67-6.
  17. Templeton, Joan (2001). Ibsen's women. Cambridge University Press. էջ 369. ISBN 978-0-521-00136-6.
  18. «Innova Recordings: Jeremy Beck - Wave». Վերցված է 2012 թվական հոկտեմբերի 3-ին.
  19. «Jeremy Beck - Wave». MusicWeb International.com. December 2004. Վերցված է 2012 թվական հոկտեմբերի 3-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анн Дельбе. Камилла Клодель, женщина. М.; АСТ, Фолио, 2001. ISBN 966-03-1340-3 (ռուս.)
  • Ayral-Clause, Odile. Camille Claudel: A Life. New York: Abrams, 2002.
  • Lenormand-Romain, Antoinette et al. Camille Claudel and Rodin: Fateful Encounter. New York: Gingko Press, 2005.
  • Rivière, Anne & Bruno Gaudichon. Camille Claudel: Catalogue raisonné. Paris: Adam Biro, 2001.
  • Miller, Joan Vita (1986). Rodin: the B. Gerald Cantor Collection. New York: Metropolitan Museum of Art. ISBN 978-0-87099-443-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Կլոդել» հոդվածին։