Կամիլ Դեմուլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլ Դեմուլեն
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1760(1760-03-02)[1][2][3][…]
ԾննդավայրԳյուիզ[4]
Մահացել էապրիլի 5, 1794(1794-04-05)[1][2][3][…] (34 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4][5]
ԳերեզմանԷրրանսի գերեզմանատուն և Փարիզի կատակոմբներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինԼյուսիլ Դյուպլեսի
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԿորդելիերներ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Camille Desmoulins Վիքիպահեստում

Լյուսի Սեմպլիս Կամիլ Բենուա Դեմուլեն (ֆր.՝ Lucie-Simplice-Camille-Benoît Desmoulins, մարտի 2, 1760(1760-03-02)[1][2][3][…], Գյուիզ[4] - ապրիլի 5, 1794(1794-04-05)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի փաստաբան և լրագրող, Ֆրանսիական հեղափոխության գործիչ։

1789 թվականի հուլիսի 14-ի ապստամբության նախօրեին հանդես է եկել միապետության դեմ զինված պայքարի կոչով։ Խմբագրել է դեմոկրատական թերթեր։ Կոնվենտում դուրս է եկել ժիրոնդիստների դեմ։ Հարել է յակոբինների աջ թևին (Ժորժ Դանտոնի կողմնակիցներին)։ Իր հրատարակած «Հին կորդելիերը» (ֆր.՝ «Le vieux cordelier») տպագիր օրգանի էջերում պահանջում էր վերացնել մաքսիմումի մասին օրենքը, մեղմել Հեղափոխական ահաբեկչությունը՝ քննադատելով Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի քաղաքականությունը։

Բանտարկվել է և հեղափոխական տրիբունալի որոշմամբ մահապատժի ենթարկվել գիլիոտինով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 346
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Դեմուլեն» հոդվածին։