Կամիդանա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիդանա (ճապոներեն` 神棚, բառացի` տախտակ կամիի համար) - Սինտոիստական տնային սրբապատկերների դարակ կամ պահարան։
Կամիդանան տախտակ-պատվանդան է։ Տախտակի մեջտեղում դրվում է տայման (նվիրատվությունը), որը կարող է լինել բրինձ, սակե և սակակիի (սինտոյական սրբազան մատղաշ ծառ) ոստ։ Ընտանիքի անդամները ամեն առավոտ մեծարման արարողություն են կատարում այդ զոհասեղանի առջև, ծափ զարկելով ու խոր գլուխ տալով։ Երեկոյան տայմայի առջև մոմեր են վառում։
[խմբագրել] Տես նաև`
[խմբագրել] Աղբյուրներ
- Վ. Ա. Պրոննիկով, Ի. Դ. Լադանով, Ճապոնացիները, Երևան, «Հայաստան», 1989, էջ 107։
Մեդիաֆայլեր այստեղ՝ Կամիդանա