Կամբոցոլա (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբոցոլա
Cambozola
Տեսակկապույտ պանիրներ, պանիր կովի կաթից և German cheese?
Առաջացման երկիր Գերմանիա
ՏարածաշրջանԲավարիա
Կաթկովի կաթ
Պաստերիզացումայո
Կազմվածքփափուկ
Սերտիֆիկացումոչ
Հայտնի էմոտ 1900 թ.
Ձևգլան
 Cambozola Վիքիպահեստում


Կամբոցոլա (Cambozola), գերմանական բորբոսով կովի պանիր։ Արտադրողները կարողացել են այն համատեղել ֆրանսիական փափուկ պանրի և իտալական «Գորգոնձոլա» պանրի հետ։ Այստեղից էլ պանրի անվանումը՝ «Կամբոցոլա» = «Կամամբեր» + «Գորգոնձոլա»։ Պանիրը 1970-ական թվականներին արտոնագրվել է Champignon ընկերության կողմից։ Մինչ այս էլ Բավարիայում հայտնի էր Bavaria Blu պանրի նմանությամբ, որն արտադրվել է 1900-ական թվականներին։ Նմանցվում է կապույտ պանրի հետ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի արտադրության համար օգտագործվում է Penicillium roqueforti բորբոս, որով պատրաստվում են դրա նման պանրերը, ինչպես գորգոնձոլան, ռոկֆորը և ստիլտոնը։ Կայունությանը հասել է սերուցքի ավելացման շնորհիվ։ Պանրի սպիտակ գույնը նման է կամամբերի գույնին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]