Կամբոջական սարյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբոջական սարյակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Կամբոջական սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus burmannicus
Jerdon, 1862
Հոմանիշներ

Acridotheres burmannicus
Sturnia burmannica

Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563163
NCBI 513302
EOL 1051059

Կամբոջական սարյակ (լատին․՝ Sturnus burmannicus), Սարյակների ընտանիքի թռչուն[1]։ Ապրում են երամներով։ Հանդիպում են Հնդկաչինում` Մյանմայում, Կամբոջայում, Վիետնամում, Լաոսում[2][3]։ Հազվադեպ հանդիպում են Չինաստանի հարավ-արևմուտքում։ Հանդիպում են բաց տարածություններում, այդ թվում՝ մարդաշատ վայրերում` այգիներ, զբոսայգիներ, մարգագետիններ։

Սովորաբար բնակվում են միայնակ, բայց ցուրտ եղանակներին կարող են հավաքվել ոչ մեծ խմբերով։ Ժամանակի մեծ մասն անցկացնում են հողի վրա, բաց տարածության մեջ, խոտերի մեջ։ Ապրում են երամներով։ Բույնը կառուցում են ծառերի փչակներում[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ թռչուն, որի մարմնի երկարությունը 21-24 սմ է[2]։ Գլխի, պարանոցի, կրծքի վերին հատվածների փետուրները բաց մարմնագույն ունեն։ Կրծքի ներքևի մասերը վարդագույն-մոխրագույն է։ Մեջքը մուգ մոխրագույն է, երբեմն թույլ մետաղական փայլով։ Թևերի երկարությունը 112-122 սմ է[2], կլորավուն։ Առաջնային փետուրները մուգ գորշագույն են՝ ծայրերում մարմնագույն։ Երկրորդային փետուրները խամրած շագանակագույն են, ավելի բաց գունավորում ունեն, քան առաջնայինները։ Գլխի փետուրները երկար են։ Աչքի ծիածանաթաղանթը շագանակագույն է։ Կտուցը գրեթե այնքան երկար է, որքան գլուխը։ Կտուցի վերջնահատվածը նարնջադեղնավուն է։ Ոտքերը նույնպես նարնջագույն երանգ ունեն։ Արուներն ու էգերը միմյանցից չեն տարբերվում։ Երիտասարդների գլուխն ու մեջքը դարչնագույն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դասակարգում
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Կամբոջական սարյակի նկարագիր, տարածում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Տարածում։ Պատկերներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամբոջական սարյակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամբոջական սարյակ» հոդվածին։