Կաղնի խաչ
| Կաղնի խաչ |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Շրջան | Դաշկեսանի |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | անհայտ (ենթադրաբար՝ ավերված) |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | հայկական |
Կաղնի խաչ — հայկական վանք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանի Կիրանց[1] գյուղից մոտ 1 կմ հարավ-արևմուտք՝ ոչ մեծ ձորակի մեջ[2]:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Վանքում վիմագրերի առկայության մասին առաջին անգամ ակնարկվել է 1853 թ. «Արձանագիրք եղեալք ի վերայ որմոց շինուածոցն ի հնութենէ ժամանակին գոլով մաշեալք՝ զնշանակեն ինչ տեղեկութիւն միայն յերկուց կանգնեալ արձանաց երևին»: Ցավոք, տեղեկագրի կազմողը բավարարվել է հիշյալ խաչքարերի սոսկ թվագրերն ընդօրինակելով[3]:
Ըստ ավանդության՝ վանքում էր գտնվում Գարդմանքի հայտնի իշխաններից մեկի աճյունը.
| ...խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ՝ Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկանում էին ամբողջ հանքերս:[4] |
Վանքն ունեցել է վանահայր և միաբանություն, որը, ըստ վկայությունների, մի դեպքում գործել է մինչև 1834 թվականը, իսկ մյուսում՝ մինչև 1838 թ.
| Ըստ հաւաստի վկայաբանութեան տեղեկագոյն անձանց ծերագունից ստորագրողաց ի սմին երևի, զի իբր 70 ամաց հետէ ց1834 թիւն[5] փրկչին. որ այս չափս միայն է յայտնի նոցա, յայսմ անապատի բնակեալ են միաբանք և վանահարք, որք են ա. Սիմէօն եպիսկոպոս Օձնեցի, բ. Եփրեմ վարդապետ Խաչաբակցի, գ. Կօստանդ վարդապետ Շամքոռեցի և Կարապետ վարդապետ Մելիք-Բաբայեան, որ վախճանեալ է ի 1834 ամի փրկչին և թաղեալ ի նմին անապատին ձեռամբ ...Սարգիս վարդապետի Դաւթեանց:[3] |
[խմբագրել] Ճարտարապետություն
Վանքի` համեմատաբար հանգամանալից առաջին նկարագրությունը տրվել է 1853 թ. կազմված մի վավերագրում, որտեղ ասվում է.
| ...անապատս այս գտանի կայեացեալ ի վերկոյս գիւղեն Կերաց իբր կէս վերսիւ բացակաութեամբ ի նմանէ, գտանին ի նմին եկեղեցի մի հանդերձ գաւթիւ քարաշէնք, բայց այժմ կիսախարխուլք, շուրջանակի զեկեղեցեաւն գերեզմանք անապատականացն այնորիկ, եպիսկոպոսաց, վարդապետաց, վանահարց և այլոց նմանապէս կան և հինգ մեծ և փոքր տունք և խուցք խախտեալք այժմիկ, որ եղեալ են կացարանք միաբանից: ...փոքր ինչ մէկուսի յայսմ մենաստանէ յայնկոյս ծորակեն գտանի կայացեալ մատռւոյն, որ շինեալ է ի վերայ երից գերեզմանաց սրբոց նահատակաց անյայտից այժմ, զի նշմարին արձանագիրքն շիրմանցն սրբոց, ուր և դիմեն ի բազում տեղեաց ուխտաւորք ի համբոյր նոցա և ի սէր և յանուն որոց շինեալ է վերատառեալ անապատն և հաստատեալ...[3] |
Ուշագրավ է նաև 1886 թ. նկարագրությունը.
| Գիւղիս սահմանի մէջ 2 վերստ հեռավորութեամբ անտառի մէջ մէկ մէկից մի քանի քայլ հեռաւորութեամբ կան երկու փոքրիկ քարաշէն մատուռներ, ուր յաճախում են ժողովրդականք ուխտի. մէկի դրանը գտնւում է մի մեծ խաչքար, որից երևի այդ մատուռներն անուանում է քրոջ և եղբօր գերեզմաններ, բայց թէ ովքեր են եղել դոքա, չկարողացան մեզ պատմել: Այս մատուռներից փոքր ինչ հեռու, հիւսիսակողմը, բարձրավանդակի վերայ կայ մի քարաշէն մատուռ, որ բնակիչներն անուանում են վանք. այդ եղել է ժամանակին մի մենաստան, ուր նստել են կրօնաւորներ մինչև 1838 թուականը: ...Տաճարի արևմտեան և հարաւային կողմերում կան կրօնաւորական կիսաւեր սենեակներ և տնտեսական շէնքեր:[6] |
[խմբագրել] Կալվածքներ
Կալվածքների մասին արժեքավոր տեղեկություն է պարունակում 1853 թվականին կազմված վերոհիշյալ վավերագիրը.
| ...ըստ իսկագոյն ցուցմանց Կիրանց գիւղի բնակիչ ոմանց պատուաւոր անձանց և մանաւանդ գիտակ անձանց, այլևայլ անձանց սահմանակից մերձաւոր գիւղօրէից Ելիսաւէտօպօլու հաւաստի եղև թէ շրջակայ տեղիք և անդաստանք, որք պարունակին ի յետագայ սահմանս, յարևելեան կողմն է Բազկաքար ասացեալ տեղին: Զայսոսիկ տեղիքս վարելահողոց և անտառաց և այլոց անապատն ունեցեալ է ընդ տիրապետութեամբ իւրով և ի կիր ածողացն ստացեալ է միշտ զսահմանեալ վարձս իւր յօգուտ և ի սնունդ միաբանից իւրոց...[3] |
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Ենթադրաբար, Կիրանց գյուղի Ադրբեջանում հայտնի ժամանակակից անվանումն է՝ Շարուքքար:
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 239
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 14
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 288
- ↑ այն է՝ 1764-1834 թթ.
- ↑ «Արձագանք», 1886, N 21, էջ 310