Կաղապար:FA/9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլիօքսալազ I-ի տարածական մոդելը
Գլիօքսալազ I-ի տարածական մոդելը

Ֆերմենտները կամ էնզիմները (լատին․՝ fermentum, հուն․՝ ζύμη, ἔνζυμον — խմորիչ, թթխմոր). սովորաբար սպիտակուցային մոլեկուլներ, ՌՆԹ մոլեկուլներ (ռիբոզիմներ) կամ դրանց խմբեր (կոմպլեքսներ) են, որոնք արագացնում են կենդանի օրգանիզմներում ընթացող քիմիական ռեակցիաները: Էնզիմային ռեակցիայի ընթացքում փոխակերպվող մոլեկուլները կոչվում են սուբստրատներ, իսկ կառուցվողները՝ արդյունքներ։

Կենդանի օրգանիզմները կարող են գոյություն ունենալ միայն շնորհիվ իրենց եզակի հատկության՝ կինետիկորեն վերահսկել քիմիական ռեակցիաները և ըստ այդմ ճնշել թերմոդինամիկ հավասարակշռության ձգտումը: Ոչ քիչ կարևոր դեր այստեղ ունեն կենսաբանական կատալիզատորները, որոնք ցուցաբերում են կատալիտիկ ակտիվություն և որոնց թիվը, թերևս, համընկնում է հայտնի կենսաքիմիական ռեակցիաների թվի հետ:

Ներկայում կենսաբանական օբյեկտներում հայտնաբերվում է մի քանի հազար ֆերմենտ և դրանցից մի քանի հարյուրը լավ ուսումնասիրված են: Հայտնի է, որ կենդանի բջիջը կարող է պարունակել մինչև 1000 տարբեր ֆերմենտներ, որոնցից յուրաքանչյուրը կատալիզում է այս կամ այն ռեակցիան:

Ֆերմենտները մի շարք հատկություններով խիստ տարբերվում են անօրգանական կատալիզատորներից, թեև և' մեկը, և' մյուսը արագացնում են քիմիական պրոցեսները հավասարակշռության հասցնելու ընթացքում և նոր ռեակցիաներ են առաջացնում: Ի տարբերություն անօրգանականների, կենսակատալիզատորներն ընդգծված ինտենսիվությամբ իրենց գործն անում են մեղմ պայմաններում`... (շարունակություն...)