Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 2, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Սերգեյ Փարաջանովին նվիրված 1999 թ. ՀՀ փոստային նամականիշ
Սերգեյ Փարաջանովին նվիրված 1999 թ. ՀՀ փոստային նամականիշ

Սերգեյ Փարաջանով (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) (վրաց.՝ სერგეი (სერგო) ფარაჯანოვი)) (հունվարի 9, 1924, Թբիլիսի, Վրաստանի ԽՍՀ - հուլիսի 21, 1990, Երևան, ՀԽՍՀ), 20-րդ դարի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակական տուն։

Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց շարունակել...