Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 32, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն` Eurovision Song Contest, ֆրանսերեն` Concours Eurovision de la chanson), երգի ամենամյա մրցույթ, որն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջև։

Յուրաքանչյուր երկիր ուղարկում է երգ, որը պետք է կենդանի հնչողությամբ կատարվի ուղիղ եթերում հեռուստատեսությամբ և ռադիոյով, այնուհետև տեղի է ունենում քվեարկություն, և որոշվում է հաղթող երգը։ Մրցույթը հեռարձակվում է 1956 թվականից սկսած և ըստ վերջին տարիների տվյալների` ունենում է 100 միլիոնից ավել հեռուստադիտող Եվրոպայում և ընդհանուր 600 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում։ Եվրատեսիլն ազդել է մի շարք հայտնի արտիստների կարիերայի վրա, ինչպիսիք են Սելին Դիոն, ԱԲԲԱ, Խուլիո Իգլեսիաս, Դոմենիկո Մոդուգնո և այլք, ովքեր տարիներ առաջ մասնակցել են մրցույթին։

1950-ականներին, երբ Եվրոպան դեռ լիովին չէր վերացրել պատերազմի հասցրած վնասները, Շվեյցարիայում հիմված «Եվրոպական հեռարձակողների միություն» կազմակերպությունը որոշեց ստեղծել հեռուստատեսային մի շոու ծրագիր, որի նպատակն էր եվրոպացի հասարակությանը համախմբել երաժշտության շուրջ: 1955 թվականի հունվարին Մոնակոյում կայացավ համաժողով, որտեղ Շվեյցարիայի հեռուստատեսության և հանձնաժողովի նախագահ Մարսել Բեզենսոնը որոշեց իրականացնել ԵՀՄ-ի նախագիծը, և ստեղծվեց մի մրցույթ, որը կոչվեց «Eurovision Grand Prix» ...

Շարունակել