Կաղապար:Խմբագրում եմ/doc

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիներում որդեգրված է խմբագրման ընթացքում հոդված չկողպել, իսկ երկու և ավել մասնակիցների՝ նույն պահին խմբագրման դեպքում «խմբագրման կոնֆլիկտ» առաջանալիս խմբագրումները միացնել իրար։

Սակայն, երբեմն անհրաժեշտություն է առաջանում ծավալուն հոդվածում զանգվածային փոփոխություն կատարել, և հնարավոր չէ կամ խիստ անհարմար է դա անել բաժին առ բաժին։ Եթե այդպիսի հոդվածը նաև ուշադրության կենտրոնում է, և մեծ է այլ խմբագիրների խմբագրումներ անելու հավանականությունը, կարելի է ըստ ցանկության տեղադրել այս կաղապարը, մեծ մասշտաբի պատճառով դժվար լուծելի խմբագրման կոնֆլիկտից խուսափելու համար։

Կաղապարը չի կարող պահել էջը ավելի քան երկու ժամ։ Եթե ձեզ ավելի շատ ժամանակ է պետք աշխատանքը վերջացնելու համար, պատճենահանեք այն ձեր անձնական տարածության մեջ և շարունակեք խմբագրել այնտեղ։ Հաշվի առեք, որ սա զուտ տեղեկացում-խնդրանք է, և այլ մասնկաիցներ իրավունք ունեն այն անտեսելու, իսկ բոտերի ճնշող մեծամասնությունը այս կաղապարն ընդհանրապես չեն հասկանում և ուստի հաշվի չեն առնելու։ Այսպիսով՝ այս կաղապարը չի ապահովագրում խմբագրումների ընդհարումից։ Ընդհարման հավանականությունը նվազեցնելու համար հաճախակի հիշե՛ք էջը (մոտ 30 րոպե մեկ կամ ավելի հաճախ) և խմբագրե՛ք բաժին առ բաժին, ոչ թե էջը ամբողջությամբ։ Բաժինը խմբագրելու դեպքում այս կաղապարը պետք է տեղադրվի խմբագրվող բաժնում և ոչ էջի սկբզնամասում։

Մեկ մասնակիցը նույն պահին կարող է տեղադրել այս կաղապարը միայն մեկ հոդվածում։

 Կարևոր է՝ 2 ժամը լրանալուն պես կաղապարը հոդվածից ինքնաշխատ կերպով կանհետանա, իսկ հոդվածը կավելանա Կատեգորիա:Վիքիպեդիա:«Խմբագրում եմ» ժամկետանց կաղապարով հոդվածներ կատեգորիայում, իսկ հոդվածից կաղապարը կհեռացվի բոտի կողմից (եթե Դուք դա չանեք):

Օգտագործման օրինակ[խմբագրել կոդը]

{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}}