Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 49, 2014 թ.
- Երևանում 2012 թվականից գործում է կապի թանգարան։
- Հայաստանում ամենատարածված ձկնատեսակը Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ.-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից։
- 2003 թվականին Փարիզում բացվել է Կոմիտասի հուշարձանը։
- ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի տրանսպորտային կենտրոնը կոչվում է հայազգի քաղաքապետի անունով։
- անգլիական գրականության ամենանշանավոր գործերից մեկը սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։
- Ծաղկաձորում կա բազեների հուշարձան։