Կաղապարի քննարկում:Մասնակից/Մոկացի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Pandukht, հայերեն լեզվում չկան «Ուտիքցի», «Սյունիքցի», «Մոկքցի» (և այլն) բառերը/մականունները։ Հայերեն է՝ «Ուտեցի», «Սյունեցի», «Մոկացի», և այլն։ Wolf 20:32, 15 Փետրվարի 2012 (UTC)

Որոշ տարբերակների վրա կասկածում էի, քանի որ այդ անվանումներից շատերը մի քանի ձևով եմ հանդիպել: Շնորհակալություն նկատողության համար:--Պանդուխտ 20:44, 15 Փետրվարի 2012 (UTC)
Իսկ ինչպ՞ես Է Գուգարքի և Կորճայքի դեպքում:--Պանդուխտ 20:51, 15 Փետրվարի 2012 (UTC)
Դասական հայերենի քերականության կանոններով պետք է լինի «Կորճայեցի». «Գուգարքի» դեպքում «Գուգարացի»-ն փաստագրված ձևն է։ Ավելին. «բարձրհայքցին» ընդհանրապես հակաճառում է բառակազմության բոլոր կանոններին։ Ընդունված և տարածված հոմանիշն է «Կարնեցի» ձևը (Բարձր Հայքը հայտնի է նաև «Կարնո աշխարհ» անունով։ Wolf 22:36, 15 Փետրվարի 2012 (UTC)
Շնորհակալություն:--Պանդուխտ 17:31, 16 Փետրվարի 2012 (UTC)