Կաղամբուկ դաշտային (լատին․՝ Brāssica campēstris), պատկանում է կաղամբազգիների ընտանիքին։ Երկշաքիլավոր մոլախոտ է։ Ունի առանցքային, թափանցող արմատներ, որոնք առաջացնում են երկրորդային արմատներ։ Ցողունները ուժեղ ճյուղավորված են։ Բույսերը հիմնականում ունեն 30-40 սմ և 120 սմ բարձրություն։ Տերևները տարաձև են, գլխավոր և կողային ճյուղավորումները վերջանում են դեղին գույնի ծաղիկներով։ Պտուղը բարակ պատիճ է, որտեղ տեղակայված են 1.5 մմ սերմերը։ Բազմանում են սերմերով։
Բույսը հավասարապես կրում է նաև բողկուկ, շաղգամուկ անունները։ Ցողունի հիմքի մասը և նրա չզարգացած ելուններն ունեն գորշ կամ մուգ մանուշակագույն երանգավորում, վերին մասն ավելի բաց գույնի է։ Շաքիլատերևները երիկամաձև են, որոնք ծիլերին են կպած ուռած կողմով և փռվում-ծածկում են հողի մակերեսը[1]։