Կահիրեի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կահիրեի ճակատամարտ
Mameluke-in-Full-Armour.jpg
Մամլուք
Թվական 1251 թ-ի փետրվարի 3
Վայր Կահիրե, Եգիպտոս
Արդյունք Մամլուքների հաղթանակ
Հակառակորդներ
Էյուբյաններ
Կիլիկյան Հայաստան Կիլիկյան Հայաստան
Մամլուքներ
Հրամանատարներ
Ան-Նասիր Յուսուֆ Այբեկ
Կողմերի ուժեր
40.000 արաբ
50 հայ
30.000
Կորուստներ
10.000 արաբ
40 հայ
10.000


Կահիրեի ճակատամարտ, ճակատամարտ Կահիրեի մոտ 1251 թ-ի փետրվարի 23-ին մամլուքների և Հալեպի Էյուբյանների ու վերջիններիս դաշնակից հայերի միջև։

Նախքան ճակատամարտը[խմբագրել]

Նպատակ ունենալով Էյուբյանների տոհմին վերադարձնել փաստացի կորցրած իշխանությունը Եգիպտոսում և չեզոքացնել մամլուքների տիրապետությունը Հալեպի Էյուբյանների բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50) ներխուժեցին Եգիպտոս և մոտեցան քաղաքի մոտ Այբեկի գլխավորությամբ մարտակարգ ընդունած մամլուքյան բանակին (մոտ 30.000։

Ճակատամարտը[խմբագրել]

  • I փուլ – Էյուբյանների բանակը անցավ հզոր հարձակման և փախուստի մատնեց հակառակորդին։
  • II փուլ – Էյուբյանների բանակի մեծ մասը դավաճանաբար անցավ հակառակորդի կողմը, որի հետևանքով մարտակարգը

վերականգնած մամլուքները անցան հակահարձակման և ծանր պարտության մատնեցին թշնամուն։

Կորուստներ և հետևանքներ[խմբագրել]

Հայերը կորցրին մոտ 40, դաշնակիցը` մոտ 10.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր։ Շամս-Էդ-Դին Լուլուն գերվեց ու գլխատվեց, իսկ մամլուքների դիրքերը վերջնականապես ամրապնդվեցին։ Հայազգի մամլուքի հետ միասին գերվեց նաև նրա աղջիկը։ Այս աղջիկը հետագայում դարձավ Այբեկի կինը և հենց նրան էլ վիճակված էր ճակատագրական դեր խաղալ հզոր այս սուլթանի կյանքում։

Խնդիրն այն էր, որ, չնայած ձեռք բերված հաղթանակին, Այբեկի դիրքերը դեռևս թույլ էին։ Ուժեղ էր դիմադրությունը հատկապես սեփական շարքերում։ Ակտայը, Այբեկի համար հաղթանակներ ձեռք բերած այդ տաղանդավոր զորավարը, ոչ մի կերպ վստահություն չէր ներշնչում, իսկ ազդեցիկ մամլուքներ Բեյբարսն ու Կալաունն էլ դրսևորում էին վիրավորված ու նեղացած վարքագիծ։ Վստահելի չէր նունիսկ սեփական մամլուք Կուտուզը, որին, սակայն, Այբեկը ոչ մի կերպ չէր ուզում ու երևի չէր էլ կարող նեղացնել և դրա համար էլ ի վերջո նշանակեց փոխ-սուլթանի պաշտոնում։ Իրավիճակը գոնե մասամբ շտկելու նպատակով Այբեկը սպանել տվեց Ակտային, որի արդյունքում իրական վտանգի տակ հայտնված Բեյբարսն ու Կալաունը դիմեցին փախուստի և ապաստանեցին Ասորիքում։

Սեփական իշխանությունը վերջնականապես ամրապնդելու և նրան գոնե մասամբ լեգիտիմ բնույթ տալու նպատակով Այբեկը ի վերջո ստիպված եղավ թողնել իր հայազգի կնոջը և ամուսնանալ Թուրան-շահի այրի Սաջար ադ-Դուրի հետ։ Բայց Սաջարը ինքը ոչ մի կերպ չէր ցանկանում կիսել իշխանությունը Այբեկի հետ և ի վերջո հրամայեց սպանել իր ամուսնուն։ Սպանության փորձը, սակայն, հաջողություն չունեցավ, որի արդյունքում Սաջարին ձերբակալեցին։ Բայց վերջինիս վիճակված չէր խաղաղ վերջաբան –1257 թ-ին Այբեկի հայազգի կինը` Շամս-Էդ-Դին Լուլուի աղջիկը, որին մինչ այդ հաջողվել էր սիրային կապ հաստատել Այբեկի մամլուք ու փոխ-սուլթան Կուտուզի հետ, հրավիրեց Թուրան-շահի այրուն բաղնիք, որտեղ էլ իր ծառաները, Կուտուզի գործուն աջակցությամբ, սպանեցին անհաջողակ այս դավադիրին` մահվան աստիճան ծեծելով վերջինիս իրենց փայտե մաշիկներով։

Սակայն արյունոտ այս պատմությունը սրանով չէր ավարտվելու։ Սպանված կնոջից շատ կարճ ժամանակ հետո բաղնիք եկավ նաև Այբեկը, որը դեռ չգիտեր, թե ինչ է կատարվել. լողավազանի մոտակայքում գտնվող Կուտուզը հազիվ հասցրեց թաքնվել։ Գրկելով իր հայազգի կնոջը և սուզվելով նրա հետ լողավազանի մեջ` վաթսունամյա Այբեկի խելքին հանկարծ փչեց ոչ միայն գլուխ գովել և պարծենալ, որ ինքը դեռ այն տղամարդն է ու որ ինքը դեռ շատ կանայք ունի, այլ նաև հայտարարել, որ, եթե ինքը ուզենա, կպահի իր հայազգի կնոջը, իսկ եթե չուզենա` դուրս կանի։ Մի խոսքով, իշխանությունից ու կանանցից արբեցած այս սուլթանը գործը ի վերջո հասցրեց նրան, որ սեփական կինը մահացու հարվածներ հասցրեց նաև իրեն և թաքստոցից դուրս եկած Կուտուզի օգնությամբ վերջնականապես սպանեց։

Բարձրացած աղմուկի հետևանքով վրա հասան Այբեկի թիկնապահները։ Կուտուզը հազիվ հասցրեց թաքնվել, բայց նրա սիրուհին, սահելով գետնին ընկած օճառված քիսայի վրա, ընկավ, գլխով ուժեղ հարվածեց մարմարե հատակին և մահացավ։

Արյունոտ օրը մոտեցավ ավարտին և արդյունքում պարզվեց, որ երկիրը մնացել է առանց ղեկավարի։ Այս պայմաններում Կուտուզը սուլթան հռչակեց Այբեկի 13-ամյա որդուն` ալ-Մանսուր Նուր-էդ-Դին Ալիին (1257-1259

Բայց մինչ մամլուքները զբաղված էին այս ամենով` սուլթանության վրա կախվեց մահացու մի վտանգ։ 1256 թ-ին, վերսկսելով իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք, մոնղոլները սկսել էին մոտենալ Եգիպտոսի սահմաններին։ 1258 թ-ին ընկավ Բաղդադը, նույն տարում, ավելի վաղ կամ էլ ավելի ուշ, ընկան նաև մահմեդականների ամրացրած քաղաքները Հայաստանի հարավում։ Մոնղոլները նաև դաշինք ունեին կնքած Կիլիկիայի թագավորության, ինչի արդյունքում էլ այս իրադարձություններին մասնակցեցին նաև հայերը։