Կահիրեի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չան Կայշին, Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը Կահիրեի վեհաժողովում

Կահիրեի կոնֆերանս, անգլո-ամերիկա-չինական կոնֆերանս Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի և Չան Կայշիի մասնակցությամբ. տեղի Է ունեցել 1943 թվականի նոյեմբերի 22-26-ին, Կահիրեում։

Քննարկվել է Ճապոնիայի դեմ ռազմական գործողությունների ծավալման ու Հեռավոր Արևելքի ետպատերազմյան կարգավորման հարցեր։ Ընդունված դեկլարացիայում նշվում Էր, որ Չինաստանին պետք է վերադարձվեն Ճապոնիայի զավթած բոլոր տերիտորիաները (Մանջուրիա, Ֆորմոզա և Պեսկադորյան կղզիներ), «ի հարկին» ազատություն և անկախություն տրվի Կորեային և այլն։

Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Կահիրեի կոնֆերանսի որոշումները սոսկ քողարկում էին ԱՄՆ-ի և Անգլիայի իմպերիալիստական պլանները։ Անգլիական զորքերը նորից մտան Հոնկոնգ (1945 թ.), իսկ ԱՄՆ-ն օկուպացրեց Տայվանն ու Պենխուլեդաո (Պեսկադորյան) կղզիները և 1950 թվականին պատերազմ սանձազերծեց ԿԺԴՀ-ի դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png