Կալիֆորնիական ցոլցլուն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Կալիֆորնիական ցոլցլուն | |
|---|---|
| Բնագիր անուն | California Spangled |
| Բնաշխարհ | Միացյալ Նահանգներ |
| Տեսականմուշը | |
| TICA | համանմուշ |
| Ընտանի կատու (Felis catus) | |
Կալիֆորնիական ցոլցլունը ընտանի կատվի տեսակ է, որ բուծվել է առավելապես վայրի կատվի նմանությամբ, ինչպիսին են օցելոտը և ընձառյուծը: Արտաքինից մեծ կատվի տպավորություն է ստեղծում, գլուխը միջին չափի է, ճակատը` կլորավուն, ականջների հիմքը և բարձրությունը գրեթե հավասար են, աչքերն ունենում են բաց սաթե գույնից մինչև մուգ պղնձի գույն: Արուները լինում են մինև 7 կգ, էգերը` 5 կգ: Բնավորությամբ հեշտ հաղորդակցվող են, ակտիվ, ագրեսիվություն չեն դրսևորում: