Կալիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կալիշ
լեհ.՝ Kalisz
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես69,42 կմ²
ԲԾՄ144 մետր
Բնակչություն95 905 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ62-800 à 62-821
Ավտոմոբիլային կոդPK
Պաշտոնական կայքkalisz.pl
Կալիշ (Լեհաստան)##
Կալիշ (Լեհաստան)

Կալիշ (լեհ.՝ Kalisz , գերմ.՝ Kalisch), քաղաք Լեհաստանում՝ Մեծ Լեհաստանի վոևոդության կազմի մեջ։ Հանդիսանում է Լեհաստանի հնագույն քաղաքներից մեկը։ II դարում հույն աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը իր «Աշխարհագրական տեսություն» աշխատության մեջ ուղղակիորեն նշեց Կալիշ քաղաքը, և այս քաղաքը նույնացվում է ժամանակակից Կալիշի հետ։ Այն զբաղեցնում է 70 կմ² տարածք, բնակչությունը 108.841 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 1551 մարդ/կմ²։

Լեհական թագավորության (Ռուսական կայսրություն) կազմի մեջ եղել է Կալիշի վոևոդության (1816—1837 թթ.) կենտրոն, Կալիշի նահանգի (1837—1844 թթ., 1867—1917 թթ.), ինչպես նաև Կալիշի վոևոդության (1975—1998 թթ.) կենտրոն։ Քաղաքի արևելյան ճակատում 2 (15) պատերազմ սկսվեց, իսկ օգոստոսին գերմանական զորքերը Կալիշը գրավեցին։

Քաղաքը տեղակայված է Պրոսնա գետի մոտակայքում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիշ անունը բխում է կելտական «կալ» տերմինից, որը նշանակում է հոսանք կամ սլավոնական «կալ» տերմինից, որը նշանակում է ճահիճ կամ ճահճուտ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1860 - 12 835 բնակիչ
  • 1914 - 68 000 բնակիչ
  • 1939 - 81 000 բնակիչ
  • 1946 - 48 029 բնակիչ
  • 1950 - 55 542 բնակիչ
  • 1960 - 69 946 բնակիչ
  • 1970 - 81 454 բնակիչ
  • 1980 - 98 921 բնակիչ
  • 2000 - 110 104 բնակիչ
  • 2008 - 107 140 բնակիչ

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ քաղաքի սահմանների շրջանում ծանր արդյունաբերությունը քիչ է, Կալիշը մի շարք խոշոր ձեռնարկությունների տուն է։ Հատկանշական են Calisia դաշնամուրի գործարանը և Winiary և Ziołopex սննդի վերամշակման գործարանները (վերջինս այժմ Nestle-ի մասին է), Big Star jeans-ի գործարանը և Hellena, Jutrzenka, և Kaliszanka զովացուցիչ ըմպելիքների արտադրման գործարանները։ 2 ինքնաթիռի արտադրման գործարաններ WSK-Kalisz and Pratt & Whitney Kalisz (of Pratt & Whitney Canada մի ճյուղ) գտնվում է Կալիշում։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա 19 կաթոլիկ, 5 բողոքական, և մեկ օրթոդոքս եկեղեցի Կալիշում։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը Կալիշում կար 25.500 հրեա, բայց նրանցից շատերը սպանվել են նացիստների կողմից, և 1942 թվականի ամռանը Կալիշի հրեաների համայնքը ամբողջովին ավերվեց։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիշը նշանավոր կրթական կենտրոն է մարզում։ Այն քսանինը տարրական, հիմնական դպրոցների, կրտսեր/ավագ դպրոցների և հինգ ավագ դպրոցների «տունն» է։ Նաև յոթ քոլեջներ և տասներկու հանգստյան դպրոցներ գտնվում են այստեղ։ Այն նաև տունն է Պոզան համալսարանի տնտեսագիտական, գիտությունների և տեխնոլոգիաների նաև տարբեր այլ համալսարանների բարձրագույն կրթական մասնաճյուղերի։ Այն նաև տունն է Հենրիկ Մելքերի Երաժշտական դպրոցի։

Կարևոր հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IX-X Զավոդցե բլուրում գտնվող արգելանոց։
  • Բերդի պատերի ավերակներ։
  • Սուրբ Նիկոլայի եկեղեցի. կառուցվել է Բոլեցլավու Պիոուսու արքայազնի շնորհիվ՝ 1253 թվականին։
  • Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարը Սուրբ ընտանիքի զարմանահրաշ պատկերակի հետ կառուցվել է 1353 թվականին։
  • Կալիշյան զբոսայգին ամենահին քաղաքային զբոսայգին է Լեհաստանում։
  • Սուրբ Վոյցեհա եկեղեցին XI դարում եղել է Կալիշի կենտրոն։
  • Վոյցեհա Բոլուսլավի անվան թատրոն։
  • Ֆրանսիական մենաստանը հիմնադրված է 1257 թվականին՝ իշխան Բոլեսլավ Պոուսոյի և նրա կնոջ կողմից։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/023015761011-0936569?var-id=1639616&format=jsonapi
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Արխիվացված պատճենը». Urząd Miejski w Kaliszu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Partnerstwo miast». Biuletyn Informacji Publicznej Urzędu Miejskiego w Kaliszu. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]