Կալիմանտանյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիմանտանյան կատու
Կալիմանտանյան կատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Catopuma
Տեսակ Կալիմանտանյան կատու
Լատիներեն անվանում
Catopuma badia
Հոմանիշներ
  • Felis badia
  • Pardofelis badia

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621866
NCBI 61454

Կալիմանտանյան կատու կամ բորնեոսյան կատու (լատ.՝ Catopuma badia), գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։

Կալիմանտանյան կատուն հանդիպում է Կալիմանտան կղզում, որը պատկանում է Ինդոնեզիային և Մալայզիային։

Մարմնի երկարությունը կազմում է 58 սմ, զանգվածը՝ 2,2-4,5 կգ։ Սնվում է մանր կաթնասուններով և թռչուններով։ Այս տեսակը հազվապեպ է հանդիպում և քիչ է ուսումնասիրված։ 2002 թ. ստացվել են առաջին լուսանկարները բնության մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Dinets, V. (2003) First Photo of a Bay Cat in the Wild. IUCN/SSC Cat News 38: 5.