Կալեն Էսպերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալեն Էսպերյան (ծնվ. 1961թ. հունիսի 8, Բարինգտոն, Իլինոյս նահանգ, ԱՄՆ), ամերիկահայ օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո)։ Խաղացանկը ընդգրկում է հիմնականում Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչչինիի ստեղծագործությունները։

1980-90–ական թթ. հանդես է եկել «Մետրոպոլիտեն օպերա» (Լուիզայի դերերգ, Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերա), Լոնդոնի «Կովենտ–Գարդեն» (Դեզդեմոնայի և Ամելիայի դերերգեր Վերդիի «Օթելլո» և «Սիմոն Բոկանեգրա» օպերաներում), «Լա Սկալա» (Մինայի դերերգ, Վերդի «Ստիֆելիո»), Փարիզի ազգային օպերա (Դեզդեմոնա, Վերդիի «Օթելլո» օպերա), Բուենոս Այրեսի «Կոլոն» (Միմի, Պուչինիի «Բոհեմ» օպերա), Չիկագոյի «Լիրիկ օպերա» (Լիուի, Դեզդեմոնայի և Ալիսա Ֆորդի դերերգերը համապատասխանաբար Պուչչինիի «Տուրանդոտ», Վերդիի «Օթելլո» և «Ֆալստաֆ» օպերաներ) թատրոններում, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ այլօպերայինբեմերում։