Կալեդոնյան ծալքավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալեդոնյան ծալքավորություն (Caledonia — Շոտլանդիայի լատ. անվանումը), արտահայտվել է հիմնականում ստորին պալեոզոյի (քեմբր, օրդովիկ) և սիլուրի ընթացքում։ Ծալքառաջացման պրոցեսներն առավել ուժեղ են դրսևորվել քեմբրի վերջում — օրդովիկի սկզբում (սալաիրյան փուլ), օրդովիկ-սիլուրում (աակոնյան փուլ), սիլուրի վերջում (արդենյան և էրիյան փուլեր)։ Տերմինն առաջարկել է ֆրանսիացի երկրաբան Մ. Բերտրանը՝ 1887-ին։ Կալեդոնյան ծալքավորության մարզերին (կալեդոնիդներին) են պատկանում Եվրոպայում՝ Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Անգլիայի, Սկանդինավյան թերակղզու, Շպիցբերգեն կղզու կալեդոնիդները, Ասիայում՝ Կենտրոնական Ղազախստանի արևմտյան մասի, Արևմտյան Սայանի, Լեռնային Ալթայի, Մոնղոլական Ալթայի և Հարավարևելյան Չինաստանի կալեդոնիդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png