Կալահարի (բնական իջվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալահարի, բնական իջվածք Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում։

Երկարությունը մոտ 2000 Կմ է, լայնությունը՝ ավելի քան 1200 Կմ, միջին բարձրությունը՝ 900—1000 մ, տարածությունը՝ մոտ 630 հզ. քառ.կմ։ Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները։ Մակերևույթը ծածկված է ավազով, հյուսիսում ՝ ամրացած թփուտներով ու խոտերով, կենտրոնում և հարավարևմուտքում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ։

Կլիման արևադարձային է, հյուսիսում ՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ-ից (հյուսիսում) մինչև 150 մմ (հարավում)։ Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավաֆրիկյան ենթամարզին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png