Կաթողիկե (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կաթողիկեից)

Կաթողիկե,

  1. Աթոռանիստ եկեղեցի, մայր եկեղեցի։ Այդ անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր Տաճարին։
  2. Հայկական ճարտարապետությանը բնորոշ՝ բարձր թմբուկով և սրածայր վեղարով գմբեթ։ Հայաստանում մայր եկեղեցիները գմբեթավոր են եղել, և նրանց օրինակով Կաթողիկ են կոչել նաև գմբեթ ունեցող եկեղեցիներն ընդհանրապես։ Գմբեթի կաթողիկե անվանումը աստվածաբանության մեջ համարվել է եկեղեցու հոգևոր ընդհանրականության տեսանելի խորհրդապատկերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրմանյան Մ. Ծիսական բառարան, Ե. 1992։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։