Կաթնասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կաթնասունկից)
Կաթնասունկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Կարգ Բազիդիոմիցետներ
Ընտանիք Դառնամատիտեղայիններ
Ցեղ Կաթնասունկ
Լատիներեն անվանում
Lactarius
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կաթնասնկեր (լատին․՝ Lactarius), բազիդիավոր սնկերի դառնամատիտեղայինների ընտանիքի ցեղ։ Հայտնի է մոտ 90, Հայաստանում՝ 31 տեսակ՝ շեկլիկ (L. deliciosus), պղպեղասունկ (L. piperatus), ալիքասունկ սպիտակ (L. pubescens), ճռճռուկ (L. vellereus) և այլն։ Տարածված են անտառաշատ մարզերում, հանդիպում են ամռանը և աշնանը (1000-2100 մ բարձրություններում)։

Ցեղի բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են, որոնք համակեցության մեջ են մտնում տարբեր ասեղնատերև և լայնատերև ծառատեսակների հետ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխարկը (տրամագիծը՝ 25 սմ) ձագարաձև է կամ տափակ-կլորավուն՝ ներծալված, խավոտ եզրերով, սպիտակ, մոխրագույնից մինչև վարդագույն և շագանակագույն։ Թիթեղները հաճախ իջնում են ոտիկի վրա։ Պտղամիսը հարուստ է կաթնահյութով լցված կաթնատար անոթներով։ Կաթնահյութը հիմնականում սպիտակ է, որոշ տեսակների մոտ օդի հետ շփումից դեղնում է, կարմրում կամ կանաչում։ Պտղամիսը և կաթնահյութը լինում են կծու, դառը, անալի։ Ոտիկը (երկարությունը՝ 2-12 սմ, հաստ.՝ 0, 6-3) կենտրոնական է կամ թեթևակի կողքային, ամուր կամ փխրուն, հոծ կամ սնամեջ։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի գրեթե բոլոր տեսակները համեղ, ուտելի սնկեր են։ Սննդի մեջ օգտագործվում են թարմ, աղ և թթու դրած։ Կծու կամ դառը համ ունեցող տեսակներն օգտագործվում են եռացնելուց և ջուրը թափելուց հետո։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 120 տեսակ, որոնք տարածված են ամբողջ երկրագնդով մեկ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Funghi», — Instituto Geografico De Agostini, Novara, Italia, 1997
  • Гарибова Л. В., Сидорова И. И. Грибы. Энциклопедия природы России. — М.: 1999.
  • Ф. В. Фёдоров, Грибы. — М., Росагропромиздат
  • Горленко М. В. и др. Грибы СССР. — М.: 1980

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։