Կաթնաղբյուր
Գյուղ Կաթնաղբյուր Արագածի հայացքի դիմաց, Արարատյան գոգավորության նախալեռնային և լեռնային քարքարոտ բարձրություններին սփռված այս տարացքում հնագույն բնակավայրերի ավերակներ կան, կիկլոպյան համր ու խուլ ամրոցների, դամբարանների, վաղ միջնադարյան կոթող - մահարձանների, հուշարձանախմբերի, քարվանատան, բերդ-եկեղեցիների փլատակներ, արաբական և սելջուկյան նվաճողների ձիերի սմբակների հետքեր … Անվերջ դարեր են եկել ու անցել այս հողատարացքներով: Ամեն դար իր հետքն է թողել, ամեն դար ջնջել է իրեն նախորդող դարերի հետքերը… Իսկ մարդն ապրել, գոյատևել է մինչև մեր օրերը: Թալինի շրջանի տարածքն է այն, որը հին ու միջին դարերում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ և պատկանել է Կամսարական տոհմին: 9-ից 10-րդ. դ.դ.-ում ընդգրկվել է հայ Բագրատունիների թա գավորության մեջ, ապա անցել Զաքարյաններին: Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո ներառվել է Երևանյան նահանգի մեջ: Հետագայում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, տարածքի մեծ մասը մտել է Էջմիածնի, մյուսը Լենինականի գավառների մեջ: Որպես ինքնուրույն վարչական միավոր` շրջան ձևավորվել է 1930 թ-ին սեպտեմբերի 9-ին: Տարածքը կազմում է 1288 քառ. կմ., բնակչությունը`41 հազար մարդ, կլիման` ցամաքային է`ձմեռը` ցուրտ, ամառը` շոգ և չոր, նվազագույն ջերմաստիճանը 31OC է, առավելագույնը` 40OC: Թալինի շրջանն արևմուտքում սահմանակից է Թուրքիային: Շրջանն ունի 42 բնակավայր, որից երկուսը քաղաքատիպ ավաններ են` Արագած և Վերին Թալին: Վերջինս համարվում է շրջանի վարչական կենտրոնը: Թալինի շրջանի գյուղերից են Արեգը, Եղնիկն, Իրինդը, Կաքավաձորը, Հակկոն. Մուսերը, Մաս-տարան, Կաթնաղբյուրն և շատ այլ գյուղեր: Կաթնաղբյուրն իր մեծությամբ երկրորդն է` զիջելով Մաստարային: Կաթնաղբյուրը տեղակայված է Թալինից 4-5 կմ. արևելք, Արագածի ստորոտում, հարթավայրում, խճուղու վրա, թաղված մրգատու ծառերի, գլղավորապես ծիրանենիների մեջ:Գյուղի շրջակայքում են գտնվում Եղնիկ, Աշնակ, Իրինդ, Շղարշիկ և Դավիթաշեն գյուղերը: Կար ժամանակ, երբ Երևանից Գյումրի և հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոբուսների և այլ ավտոմեքենքների համար այս գյուղը կանգառի վայր էր: Ուղևորները այստեղ թեթև շունչ էին քաշում, վայելում ցայտաղբյուրից բխող սառնորակ ջուրը, ապա շարունակում ճանապարհը… Ջո~ւր … այն էլ ինչպիսի~. սառնորակ, անուշահամ … Հետո, տարիներ անց , Գյումրի- Երևան խճուղու վերակառուցման ժամանակ, ճանապարհի այն հատվածն, որն անցնում էր Կաթնաղբյուրի միջով «տեղափոխվեց» գյուղից փոքր-ինչ հեռու: Խճուղին «խռովեց», իր փեշերը հեռու քաշեց: Հնամենի գյուղը, որտեղ պահպանվում են 5-7-րդ. դ.դ-ի եկեղեցի և խաչքարեր ինքն էլ ասես խռովեց, մի կողմ քաշվեց: Ու հիմա անցորդներն այլևս համտես չեն անում Կաթնաղբյուրի սառնորակ ջրից, ուստի և չեն ասի` «Քո շինողի հոր կյանքը ջրի նման երկարի»:
'ԳՅՈՒՂԻ ՍՏԵՂՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ
Կաթնաղբյուր գյուղը ունի դարերի խորքից եկած պատմություն, որի ապացույցն է գյուղում գտնվող 5-7-րդ.դ.դ-ի եկեղեցու ավերակները և շատ հին շրջանին պատկանող բերդ-ամրոցների ավերակները: Հնում գյուղը կոչվել է Արենի կամ Քաղենի1, ապա այստեղ հաստատվե-լով թուրքական ցեղերը, գյուղն անվանեցին Մեյրիբան ( Մեհրեբան, Մեհրիբան, Մեհրիբանլու, Մեհրիբանլի, Մեհրիպան, Մեհրիվան, Միհրևան ) 2, որը նշանակում է գեղեցկուհի 3: Արևելյան Հայաստանն Ռուսաստանին միանալուց հետո, այստեղ կրկին վերահաստատվեցին հայերը: Մինչև 20-րդ.դ-ի վերջերն այս տարացաշրջանում կողք կողքի բնակվում էին դարավոր թշնամի երկու ժողովուրդներ: Այնուհետև թուրքերն ստիպվաց եղան հեռանալ հայկական այս գյուղից: Գյուղն , որպես հայկական գյուղ նշվում է միայն 1915թ-ի մեծ գաղթից հետո` շնորհիվ տեղահանվածների, որոնք էլ հաստատվելով գյուղում այն կրկին շենացրին և հայացրին: Այս գաղթական ժողովուրդն էլ գյուղն անվանեցին Կաթնաղբյուր (19.04.1950թ.)` շնորհիվ սառնորակ ու քաղցրահամ ջրի: Սակայն գյուղի մասին հավաստի տվյալներ չեն պահպանվել: Առաջին փաստաթուղթն 1933թ.-ի կենտկոմի որոշումն է, որով գյուղն վերածվեց կոլեկտիվ տնտեսության և անվանվեց « Մյուտի անվան կոլտնտեսություն »: Խորհրդային կառավարության նոր բարեփոխումների հետևանքով կենտկոմի 1977թ. Հունվարի 1-ի որոշմամբ գյուղն վերածվեց խորհրդային տնտեսության, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո (1991թ.) գյուղում տիրեց անհատական տնտեսական համակարգը:
Ճարտարապետական հուշարձանները
Կաթնաղբյուրը հարուստ չէ պատմական հուշարձաններով, կարելի է նշել, որ դրանցից վեցը: Պատմաճարտարտարապետական հուշարձաններից խոշորագույններց է գյուղի հարավ արևելյան մասում ընկած մի հին բերդ, որը պատկանում է մոտավորապես մ.թ.ա. 1-ից-մ.թ.1-ինդ.դ.: Բերդը իր տիրոջ` Զաքարի անունով կոչվել է « Զաքարի բերդ »: Այն ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, որտեղ բերդի բնակիչները պահել են մի քանի ամսվա պաշարներ: Պատմում են, որ բերդից կարող էին մի քանի ամիս դուրս չգալ` չզգալով պարենի պակաս:Ունեցել է քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ: 1990-ական թ.թ. սկզբին այստեղ պեղումներ են կատարել հնագետ Եսայի Ասատրյանի խումբը, այստեղից գտնելով հնագիտական մեծարժեք ներկայացնող իրեր: Բացի Զաքարի բերդից գյուղում կա ևս մեկ բերդ, որը գտնվում է ավազնոցին կոչվող վայրի հարակից տարածքում` բլրի գագաթին: Այս բերդի մասին տեղեկությունները քիչ են:Հայտնի է, որ այստեղ պեղումներ են կատարել ռուս ուսանողները: Բերդը պատկանում է մ.թ.ա.I դ-ին, եղել է խոշոր բերդաքաղաք: Այս երկու բերդերից զատ, որոնք պատկանում են աշխարհիկ կյանքին, գյուղում կան նաև հոգևոր կյանքի « ներկայացուցիչներ »:Դրանցից է 5-րդ.դ-ին պատկանող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնաքարերը, զանգակատունն
և խաչքարերը:Եկեղեցին ավերվել է երկրաշարժից, իսկ փլատակների մի մասն էլ խորհրդային կառավարության հրամանով քանդվել է, քանզի ընկած էր գյուղի միջով անցնող ճանապարհի վրա, որը պետք է ասֆալտապատեին:Պատմում են, որ երբ մեքենայի վարորդը փորձում էր քանդել և ճանապարհից հեռացնել եկեղեցու ավերակները, նրա դեմքը այլանդակվում է: Վարորդը դադարում է աշխատանքը և հրաժարվում այն շարունակելուց:Նրա փոխարեն այդ աշխատանքը կատարում է աշխատանքները ղեկավարող զայրացած բրիգադիրը:
Հիմա եկեղեցին վերածվել է Թուխ մանուկի` Սուրբ Գրիգոր անվամբ, այստեղ են գտնվում եկեղեցու երեք մեծ խաչքարերը:Թուխ մանուկը կառուցված է ճանապարհից քիչ հեռու` զանգակատան հիմնաքարերի վրա: Գյուղում կան նաև այլ Թուխ մանուկներ, որոնցից հատկանշական է գյուղացիների համար մեծ ուխտատեղ դարձաց, Ջաղացի ձորի բլրակներից մեկի վրա գտնվող մատուռը, որը գյուռացիները անվանում են Խաչքար:Այդ վայրում գյուղացիներից մեկը գտել է մի մեծ և շատ գեղեցիկ խաչքար` մոտ 7-րդ. դ-ին պատկանող, ապա մի որոշ ժամանակ անց գյուղացիներից կառուցում է փոքրիկ մատուռ և այնտեղ տեղադրում խաչքարը: Գյուղում ունենք նաև նորագույն դարերին պատկանող հուշահամալիրներ: Դրանցից են «Աղբյուրի հուշարձանը » և « Հյարենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը», որոնք գտնվում են Երևան-Գյումրի ճանապարհի եզրին:
1.Գյուղացիների մի մասի կարծիքով Արենի, մյուսի` Քաղենի, հավաստի տվյալներ չկան:
2. Հ.Հ. հանրագիտարան , առաջին հատոր:
3. Կարծիք կա, որ այն կոչվում է Մեհրիբան` Միհր աստծու անունով, որը եղել է գյուղի պահապան աստվածը: