Կաթիլային վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթիլային վերլուծություն, որակական կամ կիսաքանակական միկրոքիմիական վերլուծության եղանակ, որի դեպքում հետազոտվող լուծույթը և նյութերը վերցնում են մի քանի կաթիլի չափով։ Որոշակի իոններ հայտնաբերելու համար օգտագործում են բնորոշ գունային ռեակցիաներ, որոնք իրականացվում են ֆիլտրի թուղթ, ժամացույցի ապակու վրա, միկրոտիգելներում։

Կաթիլային վերլուծությունյան մեջ կիրառում են մեծ զգայնությամբ և ընտրողականությամբ օժտված նյութեր, որոնց շնորհիվ էլ որոշվող իոնները կարող են հայտնաբերվել հետազոտվող լուծույթի այլ բաղադրիչների առկայությամբ։ Կաթիլային վերլուծությունը տարբերվում է կատարման արագությամբ, սարքերի պարզությամբ և բարձր զգայնությամբ։ Լայնորեն կիրառվում է նյութերն իրարից բաժանելու, դրանց մաքրությունն ստուգելու, ինչպես նաև տեխնիկական և կենսաբանական բազմաթիվ վերլուծությունների համար։

Կաթիլային վերլուծությունը հատկապես հարմար է կատարել դաշտային պայմաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 159