Կազուս Ֆեոդերիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կազուս Ֆեոդերիս (լատ.՝ Casus foederis), իրադրություն, որի առաջացման դեպքում գործողության մեջ են դրվում պետությունների՝ դաշնակցային պայմանագրով փոխադարձ օգնություն ցույց տալու պարտավորությունները։ Միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք։ Պետությունները կոլեկտիվ ինքնապաշտպանությունը կարող են իրագործել առանց նախնական համաձայնագրի կամ դաշնակցային հատուկ պայմանագրի հիման վրա, որը, այլ պարտավորությունների թվում, նախատեսում է նաև Կազուս Ֆեոդերիս։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png